Ծովային գումարտակ
Ծովային գումարտակ ռուս.՝ Морской батальон | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1944 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ֆայնցիմեր և Ադոլֆ Մինկին |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Շտեյն |
Դերակատարներ | Անդրեյ Աբրիկոսով |
Օպերատոր | Վլադիմիր Ռապոպորտ |
Երաժշտություն | Վենեդիկտ Պուշկով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
«Ծովային գումարտակ» (ռուս.՝ «Морской батальон»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել են ռեժիսորներ Ադոլֆ Մինկինը և Ալեքսանդր Ֆայնցիմերը 1944 թվականին[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1941 թվականին։ Խորհրդային զորքերը իրականացնում են Տալլինի էվակուացիան։ Լենինգրադի մատույցներում կռիվ է սկսվում։ Ցամաքային զորքերն ուժեղացնելու համար Բալթֆլոտի նավերից դեսանտավորվում են խորհրդային զորքեր։ Լենինգրադի քաղաքացիները սկսում են պաշտպանական ամրություններ կառուցել։ Հենց այստեղ է, որ Սերգեյ Մարկինը՝ «Կիրով» խորհրդային հածանավի դեսանտն ու նավաստին, հանդիպում է հոր և քրոջ հետ։ Սերգեյը և նրա ընկեր Պետյա Յակովլևը այժմ պայքարում են ցամաքում։ Շատ փորձություններ են բաժին ընկնում նրանց։ Պաշարված Լենինգրադում մահացել է Սերգեյի մայրը, իսկ նրա հարսնացուին՝ Գալյային, որը գերի էր ընկել, խեղել են ֆաշիստները։ Դիվերսիոն գործողության ժամանակ զոհվում է Յակովլևը։ Խորհրդային մարտիները համառորեն պայքարում են՝ թշնամուն թուլ չտալով մտնել Լենինգրադ։
1944 թվականի հունվարին խորհրդային զորքերը հանում են Լենինգրադի շրջափակումը, հետ մղում գերմանական զորքերն և ուղղություն վերցնում դեպի Տալլին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Լարիկով – Պյոտր Եվգրաֆովիչ Մարկին, հայր
- Մարիա Դոմաշյովա – Մարյա Պետրովնա Մարկինա, մայր
- Անդրեյ Աբրիկոսով – Սերգեյ Պետրովիչ Մարկին, լեյտենանտ
- Լիդիա Սմիրնովա – Վարյա Մարկինա
- Պյոտր Ալեյնիկով – Պյոտր Յակովլև
- Նիկոլայ Դորոխին – Կուրսկի, կապիտան-հետևակային
- Ալեքսեյ Կոնսովսկի – Ֆրոլկին, սերժանտ
- Թամարա Ալյոշինա – Գալյա, Սերգեյ Մարկինի հարսնացուն
- Վարվառա Ժուրավյոլա – Մարուսյա Պետրովա, Վարյայի ընկերուհին
- Լիդիա Շտիկան – Մարուսյա Իվանովա, Վարյայի ընկերուհին
- Աննա Զարժիցկայա – Նաստյա, Վարյայի ընկերուհին
- Վլադիմիր Գարդին – քաղաքացի
- Վ. Գուսև – Կրավչենկո, կապիտան-լեյտենանտ
- Վլադիմիր Չեստնոկով – նավատորմի հրամանատար
- Անատոլի Կորոլկևիչ – բեռնատարի վարորդ
- Վասիլի Մերկուրիև – գերեվարված էսէռական
- Նիկոլայ Տրոֆիմով – Լեպյոշկին, նավաստի
- Վլադիմիր Ուշակով – նավաստի «Կիրով» հածանավից
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդրա Շտեյն, Ադոլֆ Մինկին
- Ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆայնցիմեր
- Օպերատոր՝ Վլադիմիր Ռապոպորտ
- Նկարիչ՝ Աբրամ Վեքսլեր
- Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով
Տեխնիկական տվյալններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտադրություն՝ Լենֆիլմ
- Գեղարվեստական ֆիլմ, մեկ սերիա, հեռուստատեսային, սև-սպիտակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ծովային գումարտակ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Ծովային գումարտակ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|