Ծովային գումարտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային գումարտակ
ռուս.՝ Морской батальон
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1944
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ֆայնցիմեր և Ադոլֆ Մինկին
Սցենարի հեղինակԱլեքսանդր Շտեյն
ԴերակատարներԱնդրեյ Աբրիկոսով
ՕպերատորՎլադիմիր Ռապոպորտ
ԵրաժշտությունՎենեդիկտ Պուշկով
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Ծովային գումարտակ» (ռուս.՝ «Морской батальон»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել են ռեժիսորներ Ադոլֆ Մինկինը և Ալեքսանդր Ֆայնցիմերը 1944 թվականին[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1941 թվականին։ Խորհրդային զորքերը իրականացնում են Տալլինի էվակուացիան։ Լենինգրադի մատույցներում կռիվ է սկսվում։ Ցամաքային զորքերն ուժեղացնելու համար Բալթֆլոտի նավերից դեսանտավորվում են խորհրդային զորքեր։ Լենինգրադի քաղաքացիները սկսում են պաշտպանական ամրություններ կառուցել։ Հենց այստեղ է, որ Սերգեյ Մարկինը՝ «Կիրով» խորհրդային հածանավի դեսանտն ու նավաստին, հանդիպում է հոր և քրոջ հետ։ Սերգեյը և նրա ընկեր Պետյա Յակովլևը այժմ պայքարում են ցամաքում։ Շատ փորձություններ են բաժին ընկնում նրանց։ Պաշարված Լենինգրադում մահացել է Սերգեյի մայրը, իսկ նրա հարսնացուին՝ Գալյային, որը գերի էր ընկել, խեղել են ֆաշիստները։ Դիվերսիոն գործողության ժամանակ զոհվում է Յակովլևը։ Խորհրդային մարտիները համառորեն պայքարում են՝ թշնամուն թուլ չտալով մտնել Լենինգրադ։

1944 թվականի հունվարին խորհրդային զորքերը հանում են Լենինգրադի շրջափակումը, հետ մղում գերմանական զորքերն և ուղղություն վերցնում դեպի Տալլին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Լարիկով – Պյոտր Եվգրաֆովիչ Մարկին, հայր
  • Մարիա Դոմաշյովա – Մարյա Պետրովնա Մարկինա, մայր
  • Անդրեյ ԱբրիկոսովՍերգեյ Պետրովիչ Մարկին, լեյտենանտ
  • Լիդիա Սմիրնովա – Վարյա Մարկինա
  • Պյոտր Ալեյնիկով – Պյոտր Յակովլև
  • Նիկոլայ Դորոխին – Կուրսկի, կապիտան-հետևակային
  • Ալեքսեյ Կոնսովսկի – Ֆրոլկին, սերժանտ
  • Թամարա Ալյոշինա – Գալյա, Սերգեյ Մարկինի հարսնացուն
  • Վարվառա Ժուրավյոլա – Մարուսյա Պետրովա, Վարյայի ընկերուհին
  • Լիդիա Շտիկան – Մարուսյա Իվանովա, Վարյայի ընկերուհին
  • Աննա Զարժիցկայա – Նաստյա, Վարյայի ընկերուհին
  • Վլադիմիր Գարդին – քաղաքացի
  • Վ. Գուսև – Կրավչենկո, կապիտան-լեյտենանտ
  • Վլադիմիր Չեստնոկով – նավատորմի հրամանատար
  • Անատոլի Կորոլկևիչ – բեռնատարի վարորդ
  • Վասիլի Մերկուրիև – գերեվարված էսէռական
  • Նիկոլայ Տրոֆիմով – Լեպյոշկին, նավաստի
  • Վլադիմիր Ուշակով – նավաստի «Կիրով» հածանավից

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդրա Շտեյն, Ադոլֆ Մինկին
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆայնցիմեր
  • Օպերատոր՝ Վլադիմիր Ռապոպորտ
  • Նկարիչ՝ Աբրամ Վեքսլեր
  • Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով

Տեխնիկական տվյալններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտադրություն՝ Լենֆիլմ
  • Գեղարվեստական ֆիլմ, մեկ սերիա, հեռուստատեսային, սև-սպիտակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]