Ծովագնացային աստղագիտություն
Արտաքին տեսք
Ծովագնացային աստղագիտություն, գործնական աստղագիտության հնագույն բաժինը։ Կիրառվում է ծովագնացության մեջ՝ հիմնականում նավերի տեղը որոշելու և շարժման ուղղությունը ցույց տվող սարքերի ցուցմունքները ճշգրտելու համար։ Նավերի տեղը (աշխարհագրական երկայնությունն ու լայնությունը) որոշում են ծովի մակերևույթից երկնային լուսատուների ունեցած անկյունային բարձրությամբ։ Դիտումները հիմնականում կատարվում են սեքստանտով։ Շարժման ուղղությունը ցույց տվող սարքերի ցուցմունքները ճշգրտելու համար լուսատուի իրական ազիմուտը համեմատում են դեպի այդ լուսատուն ուղղված կողմնացույցի ցուցմունքի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 134)։ |