Ծնունդ (ֆիլմ, 1988)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնունդ
մալայալամ՝ പിറവി
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա
Թվական1989
Լեզումալայլամ
ՌեժիսորՇաջի Ն. Կարուն[1]
ՊրոդյուսերՇաջի Ն. Կարուն
Սցենարի հեղինակRaghunath Paleri? և Շաջի Ն. Կարուն
ԴերակատարներԱրչանա, Premji?, Mullanezhi? և Վ. Կ. Սրիրաման
ՕպերատորՍաննի Ջոզեֆ
ԵրաժշտությունԳ. Արավինդան
ՄոնտաժVenugopal Madathil?
Տևողություն104 րոպե

«Ծնունդ» (մալայալամ՝ പിറവി, Piravi), հնդկական ֆիլմ-դրամա՝ նկարահանված ռեժիսոր Շաջի Կարունի կողմից։ Ցուցադրվել և դրական արձագանքների է արժանացել բազմաթիվ կինոփառատոներում ամբողջ աշխարհում՝ արժանանալով ընդհանուր առմամբ երեսունից ավելի մրցանակների, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակի 1989 թվականին[2]։

Ֆիլմը պատմում է պատանի Ռաջանի մասին, որն սպանվել է Կակայամայի ոստիկանական բաժանմունքում (Կերալա նահանգ)[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռագհուն Ռագհավանա Չակյարի ու նրա կնոջ երկրորդ երեխան է։ Նա ուշ ծնված երեխա է, այդ պատճառով էլ դաստիարակվել է մեծ սիրով։ Դպրոցից հետո նա մեկնել է սովորելու՝ նպատակ ունենալով դառնալ ինժեներ։ Երբ հայտարարվում է Ռագհուի քրոջ նշանադրության մասին, նա որոշում է գնալ տուն, սակայն տեղ չի հասնում։ Ամեն օր հայրը գնում է ավտոբուսի կանգառ՝ հույս ունենալով, որ Ռագհուն ի վերջո կվերադառնա տուն։ Շուտով թերթերում տպագրվում է տեղեկություն այն մասին, որ Ռագհուն ձերբակալվել է ոստիկանության կողմից քաղաքական մոտիվներով։

Ռագհավանը գնում է ոստիկանական բաժանմունք, որպեսզի տեսնի որդուն, սակայն այնտեղ ձևացնում են, թե ոչինչ չգիտեն Ռագհուի և նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև հերքում են նրա ձերբակալության լուրը։ Ռագհուի քույրը ժամանակի ընթացքում հասկանում է, որ իր եղբայրն սպանվել է ոստինական տանջանքների հետևանքով, բայց չի համարձակվում այդ մասին հայտնել հորը։ Ռագհավանն աստիճանաբար կորցնում է կապն իրականության հետ և սկսում է երազել ընտանիքի վերամիավորման մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Պրեմջի Ռագհավա Չակյար Ռագհավա Չակյար
Արչանա Չակյարի դուստրը Չակյարի դուստրը
Լակշմի Կրիշնամուրտի
Վ․ Կ. Շրիրաման
Մուլլանեժի
Գոպալակրիշնան

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաննի կինոփառատոն
    • 1989, «Ոսկե տեսախցիկ» պատվավոր մրցանակ
  • Էդինբուրգի կինոփառատոն
    • 1989,սըր Չարլզ Չապլինի մրցանակ
  • Լոկառնոյի կինոփառատոն
    • 1989, էկումենիկ ժյուրիի մրցանակ՝ հատուկ հիշատակում (Շաջի Կարուն)
    • 1989, «Արծաթե ընձառյուծ» (Շաջի Կարուն)
    • 1989, ներկայացվել է «Արծաթե ընձառյուծ» մրցանակի (Շաջի Կարուն)
  • Ազգային կինոմրցանակ (Հնդկաստան)
    • 1989, «Ոսկե ջրաշուշան» լավագույն ֆիլմի համար (Շաջի Կարուն)
    • 1989, «Ոսկե ջրաշուշան» լավագույն ռեժիսուրայի համար (Շաջի Կարուն)
    • 1989, «Արծաթե ջրաշուշան» լավագույն դերասանի համար (Պրեմջի)
    • 1989, «Արծաթե ջրաշուշան» լավագույն հնչյունային ռեժիսորի համար (Տ. Կրիշնանուննի)
  • Hawaii International Film Festival
    • 1989, մրցանակ «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում (Շաջի Կարուն)
  • Չիկագոյի միջազգային կինոփառատոն
    • 1989, «Արծաթե Հյուգո» (Շաջի Կարուն)
  • Премия Bergamo Film Meeting
    • 1990, «Կամունի արծաթե վարդ» (Շաջի Կարուն)
  • Fribourg International Film Festival
    • 1990, Distribution Help Award մրցանակ (Շաջի Կարուն)
  • «Ֆաջր» կինոփառատոն
    • 1991, «Բյուրեղապակե սիմուրգ» (Շաջի Կարուն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0095872/
  2. «Festival de Cannes: Piravi» (անգլերեն). festival-cannes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  3. Rajeev Srinivasan. (2006 թ․ ապրիլի 24). «A hero for our times: Eachara Warrier» (անգլերեն). Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]