Ծնունդ (ֆիլմ, 1988)
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1989 |
Լեզու | մալայլամ |
Ռեժիսոր | Shaji N. Karun?[1] |
Պրոդյուսեր | Shaji N. Karun? |
Դերակատարներ | Արչանա |
Օպերատոր | Sunny Joseph? |
Երաժշտություն | G. Aravindan? |
Տևողություն | 104 րոպե |
«Ծնունդ» (մալայալամ՝ പിറവി, Piravi), հնդկական ֆիլմ-դրամա՝ նկարահանված ռեժիսոր Շաջի Կարունի կողմից։ Ցուցադրվել և դրական արձագանքների է արժանացել բազմաթիվ կինոփառատոներում ամբողջ աշխարհում՝ արժանանալով ընդհանուր առմամբ երեսունից ավելի մրցանակների, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակի 1989 թվականին[2]։
Ֆիլմը պատմում է պատանի Ռաջանի մասին, որն սպանվել է Կակայամայի ոստիկանական բաժանմունքում (Կերալա նահանգ)[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռագհուն Ռագհավանա Չակյարի ու նրա կնոջ երկրորդ երեխան է։ Նա ուշ ծնված երեխա է, այդ պատճառով էլ դաստիարակվել է մեծ սիրով։ Դպրոցից հետո նա մեկնել է սովորելու՝ նպատակ ունենալով դառնալ ինժեներ։ Երբ հայտարարվում է Ռագհուի քրոջ նշանադրության մասին, նա որոշում է գնալ տուն, սակայն տեղ չի հասնում։ Ամեն օր հայրը գնում է ավտոբուսի կանգառ՝ հույս ունենալով, որ Ռագհուն ի վերջո կվերադառնա տուն։ Շուտով թերթերում տպագրվում է տեղեկություն այն մասին, որ Ռագհուն ձերբակալվել է ոստիկանության կողմից քաղաքական մոտիվներով։
Ռագհավանը գնում է ոստիկանական բաժանմունք, որպեսզի տեսնի որդուն, սակայն այնտեղ ձևացնում են, թե ոչինչ չգիտեն Ռագհուի և նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև հերքում են նրա ձերբակալության լուրը։ Ռագհուի քույրը ժամանակի ընթացքում հասկանում է, որ իր եղբայրն սպանվել է ոստինական տանջանքների հետևանքով, բայց չի համարձակվում այդ մասին հայտնել հորը։ Ռագհավանն աստիճանաբար կորցնում է կապն իրականության հետ և սկսում է երազել ընտանիքի վերամիավորման մասին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Պրեմջի | Ռագհավա Չակյար |
Արչանա | Չակյարի դուստրը |
Լակշմի Կրիշնամուրտի | |
Վ․ Կ. Շրիրաման | |
Մուլլանեժի | |
Գոպալակրիշնան |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաննի կինոփառատոն
- 1989, «Ոսկե տեսախցիկ» պատվավոր մրցանակ
- Էդինբուրգի կինոփառատոն
- 1989,սըր Չարլզ Չապլինի մրցանակ
- Լոկառնոյի կինոփառատոն
- Ազգային կինոմրցանակ (Հնդկաստան)
- Hawaii International Film Festival
- 1989, մրցանակ «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում (Շաջի Կարուն)
- Չիկագոյի միջազգային կինոփառատոն
- 1989, «Արծաթե Հյուգո» (Շաջի Կարուն)
- Премия Bergamo Film Meeting
- 1990, «Կամունի արծաթե վարդ» (Շաջի Կարուն)
- Fribourg International Film Festival
- 1990, Distribution Help Award մրցանակ (Շաջի Կարուն)
- «Ֆաջր» կինոփառատոն
- 1991, «Բյուրեղապակե սիմուրգ» (Շաջի Կարուն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0095872/
- ↑ «Festival de Cannes: Piravi» (անգլերեն)։ festival-cannes.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2012-02-03
- ↑ Rajeev Srinivasan. (ապրիլի 24, 2006)։ «A hero for our times: Eachara Warrier» (անգլերեն)։ Rediff.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է 2012-02-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ծնունդ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Ծնունդ»»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Ծնունդ»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|