Jump to content

Խևսուրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խևսուրեթ
ხევსურეთი

Ամրոց Շատիլ գյուղում
Ամրոց Շատիլ գյուղում
Ամրոց Շատիլ գյուղում
Ճանապարհ դեպի Խևսուրեթ
Ճանապարհ դեպի Խևսուրեթ
Ճանապարհ դեպի Խևսուրեթ
Խևսուրեթ տեսքը
Խևսուրեթ տեսքը
Խևսուրեթ տեսքը

Խևսուրեթ, Խևսուրեթա (վրաց.՝ ხევსურეთი վրաց.՝ ხევი բառից - կիրճ), պատմական շրջան Վրաստանի հյուսիս-արևելքում։ Խևսուրեթի բնակչությունը խևսուրներն են (վրաց.՝ ხევსურებიվրացիների ազգագրական խումբ, որն ավանդաբար բնակվում է բարձրլեռնային համայնքներում, որտեղ չկար դասակարգային տարբերություններ։ Միջնադարում և ֆեոդալական դարաշրջանում խևսուրներն ազատված էին բոլոր տեսակ հարկերից, բայց պարտավոր էին պաշտապնել Վրաստանի հյուսիսային սահմանները։ Քարթլի-Կախեթիի վրա հարձակման ժամանակ խևսուրներն օգնական զորք էին ուղարկում Քարթլի-Կախեթի թագավորներին։ Խևսուրները կարևոր դերակատարություն ունեցան Բախտրիոնի՝ 1659-1660 թվականների ապստամբության ժամանակ[1]։

Չնայած որ խևսուրները քրիստոնյաներ են և համարվում են վրացական եկեղեցու հավատացյալներ, նրանց կյանքում կարևոր տեղ ունեն հնագույն մինչքրիստոնեական ավանդույթները։ 1876 թվականին հայտնի գերմանացի ճանապարհորդ Գուստավ Ռադդեն, լինելով Խևսուրեթում, գրեց «Chewsuren und ihr Land» (Kassel, 1878) գիրքը, որը Խևսուրեթը ներկայացնում էր արևմտյան ընթերցողին։ Խևսուրեթում կարևորագույն օբյեկտներ են Շատիլ և Մուցու գյուղերը՝ իրենց միջնադարյան ամրոցներով, ինչպես նաև Խախմատի, Ախիելի և Լեբաիս Կարի ամրոցները[1]։

Խևսուրներն մարդաչափական տվյալներով միջնագլուխ են, միջահասակից քիչ բարձր, կապուտաչյա, երբեմն՝ մոխրա-կանաչավուն աչքերով և բաց խարտյաշ մազերով։

1950-ական թվականներին խևսուրներին պարտադրաբար վերաբնակեցրին հարթավայրերում, որի արդյունքում բարձրլեռնային գյուղերից շատերը դատարկվեցին։

Խևսուրների հիմնական զբաղմունքները խոշոր եղջերավոր անասունների բուծումն է, ոչխարապահությունը և հողագործությունը՝ հիմնականում հացահատիկային բույսերը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Historical Dictionary of Georgia Alexander Mikaberidze Historical Dictionaries of Europe, No. 50 The Scarecrow Press, Inc. Lanham, Maryland • Toronto • Plymouth, UK 2007
  2. Большая советская энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 46. Фусе — Цуруга. 1957. 672 стр., илл. и карты; 48 л. илл. и карт.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խևսուրեթի նկարագրություն
  • Перцов В. «Облака сверху и снизу». // Вокруг Света, №2 (2533), февраль 1970. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.