Խորովածի փառատոն (Ախթալա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորովածի փառատոն
Ժամանակաշրջան2009 -
Հաճախականությունամենամյա
ՎայրԱխթալա
Առաջինը2009[1]
 Barbecue Festival in Akhtala Վիքիպահեստում

Ախթալայի խորովածի փառատոն, խորովածի համահայկական ամենամյա փառատոն, որը 2009 թվականից ավանդաբար անց է կացվում Ախթալա քաղաքում, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում[2]։ 2018 թվականից փառատոնը անց է կցվում Ախթալայի մարզադաշտում։ Փառատոնը կազմակերպում են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, Ախթալայի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Նպատակը հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջության խթանումն է։ Խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից[4]։ 2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք[5]։

Փառատոնի ծրագրի շրջանակներում անց են կացվում խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]