Խորխե Գոնսալես մարզադաշտ
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Էստադիո Խորխե «Մախիկո» Գոնսալես |
Նախկին անվանումներ | Էստադիո Նասիոնալ դե լա Ֆլոր Բլանկա |
Տեղագրություն | Սան Սալվադոր, Սալվադոր |
Երկիր | Սալվադոր[1] |
Հիմնադրված | 1932 |
Բացված | 19 ապրիլի 1932 |
Ճարտարապետ | Մաքսիմիլյանո Էռնանդես Մարտինես |
Սեփականատեր | Instituto Nacional de los Deportes de El Salvador |
Տարողություն | 35 000 |
Տնային թիմ | CD Atlético Marte |
Դաշտի չափսեր | 105x70 |
Estadio Nacional Jorge «Mágico» González Վիքիպահեստում |
Խորխե «Մախիկո» Գոնսալես մարզադաշտը (իսպ.՝ Estadio Jorge "Mágico" González) ֆուտբոլային մարզադաշտ է Սալվադորում։ Նախկինում այն հայտնի էր Նասիոնալ «դե լա Ֆլոր Բլանկա» (Estadio Nacional "de la Flor Blanca") անվանումով, հղվելով այն փաստին, որ մարզադաշտը գտնվում էր Սան Սալվադորի Ֆլոր Բլանկա արվարձանում։ Մարզադաշտը կրում է սալվադորյան ֆուտբոլիստ Խորխե Ալբերտո Գոնսալես Բարիլյասի (Jorge Alberto González Barillas) անունը, որը կրում էր «Մախիկո» կամ «Հրաշագործ» ("El mágico") մականունը։ Մարզադաշտը տեղավորում է 32 հազար հանդիսականի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նասիոնալ մարզադաշտը կառուցվել է 1932 թ. Մաքսիմիլյանո Էռնանդես Մարտինեսի կողմից 1935 թ. Կենտրոն-ամերիկյան և կարիբյան խաղերի համար։ Ֆլոր Բլանկա անվանումն ստացել է մարզադաշտի տեղադրության համար (49 North Avenue, Colonia Flor Blanca, San Salvador)։ Մինչ 1976 թ. (մինչ Կուսկատլան մարզադաշտի կառուցումը) հանդիսանում էր Սալվադորի հավաքականի տնային մարզադաշտը։ 2002 թ. մարզադաշտի 70-ամյակի և 2002 թ. կենտրոնամերիկյան և կարիբյան խաղերի շրջանակներում մարզադաշտը ենթարկվեց իր պատմության մեջ խոշորագույն վերակառուցման, պահպանով իր տարողունակությունը՝ լիովին արդիականացվեց։ Իր կառուցումից 74 տարի անց՝ 2006 թ. նախագահ Էլիաս Անտոնիո Սակա Գոնսալեսի կառավարության որոշմամբ մարզադաշտը անվանակոչվեց Խորխե «Մախիկո» Գոնսալես (Estadio Jorge "Mágico" González)՝ Սալվադորի խորհրդանշանական ֆուտբոլիստի պատվին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսային և Կենտրոնային Ամերիկայի ֆուտբոլային մարզադաշտեր fussballtempel.net (իսպ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]