Խոլմ (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Խոլմ | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Համայնք | Խոլմսկի շրջան և Kholmsky Uyezd? | ||
Առաջին հիշատակում | 1144 | ||
Մակերես | 9 կմ² | ||
ԲԾՄ | 65 մետր | ||
Բնակչություն | ▼3214 մարդ (2021)[1] | ||
Հեռախոսային կոդ | 81654 | ||
Փոստային դասիչ | 175270 և 175271 | ||
Պաշտոնական կայք | holmadmin.net/holm.html | ||
| |||
Խոլմ, քաղաք (1777 թվականից[2]) Ռուսաստանում, Նովգորոդի մարզի Խոլմսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոնն է։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է շրջանի հարավային մասում՝ Կունյա գետի` Լովատ թափվելու տարածքում, Մեծ Նովգորոդից 201 կմ հարավ։
Քաղաքից դուրս են գալիս չորս ավտոճանապարհներ. մեկը (P51) Պոդորեի միջով Խոլմը կապում է գտնվող Հին Ռուսսայի հետ, մյուսը (P51) այն կապում է Պսկովի մարզի Լոկնյա քաղաքատիպ ավանի միջոցով քաղաքը կապում է Վելիկիե Լուկիի հետ, երրորդը տանում է դեպի Մարյովո և Դեմյանսկ, իսկ չորրորդը` Տորոպեց։
Քաղաքի բնակչությունը 3829 բնակիչ է (2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ)։ Անվան ստուգաբանությունը ռուսերեն է, գալիս է Լովատիի աջ ափին գտնվող բլուրից (ռուս.՝ холм), որի վրա հիմնվել է քաղաքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում Լովատ գետի մոտով, ժամանակակից քաղաքի տարածքով՝ ջրային առևտրի ճանապարհով «Վարյագներից հույներ առևտրային ջրային ճանապարհը»։ Այդ օրերին այս վայրում փոքր նավեր էին կառուցվում, վաճառում էին կտավատ, սայլեր, պտտվող անիվներ և սպասք (փայտե և կավե)։
16-17-րդ դարերում բազմիցս ենթարկվել է լիտվացիների, լեհերի, շվեդների հարձակումներին։ 1777 թվականի օգոստոսի 3-ին Նովգորոդի նահանգի վարչատարածքային վերակառուցման ժամանակ որոշում է ընդունվել Խոլմսկի քաղաքավանը վերանվանել Խոլմ քաղաքի և այն միացնել Պսկովի նահանգին։ Այդպես Խոլմը դարձել է Խոլմսկի շրջանի կենտրոնը։
19-րդ դարի վերջին Խոլմը հայտնի էր արհեստագործությամբ, այդ թվում՝ գետային բարկաների և այլ նավակների արտադրությամբ։
Քաղաքը շատ է տուժել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ. 1942 թվականին այն Տորոպեցկո-Խոլմյան գործողության անցակցման վայրն էր, և քաղաքի պատմական շենքերի մեծ մասը ամբողջությամբ ավերվել էր։
Պատմական քաղաքը բաղկացած է չորս շրջաններից` Իլինսկի, Նիկոլսկի, Տատիլովսկի, Կլինկսկի։ Պատերազմից հետո քաղաքի կլինյան մասի վերականգնումը աննպատակահարմար է համարվել։
Խոլմ քաղաքի պատմության հետ կապված սխալ կա։ Մի շարք գրքերում և հոդվածներում քաղաքի առաջին հիշատակումն աղբյուրներում նշվել է 1144 թվականը[2]։ Միևնույն ժամանակ, այդ աղբյուրը ենթադրաբար եղել է Նովգորոդի առաջին տարեգրությունը, այնտեղ, սակայն այդ թվականին նշված է Նովգորոդի հրդեհի մասին, որի արդյունքում այրվել են Խոլմը (քաղաքի մի մասը) և Իլյա մարգարեի եկեղեցին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան անտառային արդյունաբերության ձեռնարկություններ։ Հատուկ արժեք են ներկայացնում տորֆի պաշարները։ Քաղաքի շրջակայքում կան ընդարձակ ճահիճներ՝ տորֆի բավականին խորը շերտերով։ Տորֆի հանքի մշակումը մինչ օրս մնում է շրջանի և քաղաքի տնտեսության առաջնահերթություններից մեկը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի 30 կմ հեռավորության վրա, Ռդեյ լճի մոտ են գտնվում Ռդեյի վանքի մնացորդները (18-րդ դար), շրջանում են Բոբրովներ (19-րդ դար) և Շախովներ (18-րդ դար) իշխանների նախկին կալվածքները։
Խոլմեցիների հանգստի վայրերից մեկը «Կապույտ ծովածոցն» է։
Խոլմում է գտնվում Տիխվինյան Մայր Աստծվամր գործող տաճարը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1825[3] | 1833[4] | 1840[5] | 1856[6] | 1863[7] | 1867[8] | 1870[9] |
2789 | ↗3283 | ↗3858 | ↗5056 | ↘4210 | ↘3834 | ↗4718 |
1885[10] | 1897[11] | 1910[12] | 1913[13] | 1917[12] | 1920[12] | 1923[12] |
↗5718 | ↗5894 | ↗6517 | ↗6800 | ↘6006 | ↘5591 | ↗5830 |
1926[14] | 1931[13] | 1939[15] | 1959[16] | 1970[17] | 1979[18] | 1989[19] |
↘5533 | ↘4200 | ↗6071 | ↘2977 | ↗3827 | ↗4435 | ↗4849 |
1992[13] | 1996[13] | 1998[13] | 2000[13] | 2001[13] | 2002[20] | 2003[13] |
↘4800 | ↘4700 | →4700 | →4700 | ↘4600 | ↘4325 | ↘4300 |
2005[13] | 2006[13] | 2007[13] | 2008[13] | 2009[21] | 2010[22] | 2011[13] |
↘4200 | ↘4100 | ↘4000 | ↘3900 | ↘3867 | ↘3830 | ↘3800 |
2012[23] | 2013[24] | 2014[25] | 2015[26] | 2016[27] | 2017[28] | 2018[29] |
↗3829 | ↘3704 | ↘3633 | ↘3552 | ↘3493 | ↘3445 | ↘3422 |
2019[30] | 2020[31] | 2021[32] | ||||
↘3392 | ↘3359 | ↘3214 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rosstat.gov.ru/storage/mediabank/tab-5_VPN-2020.xlsx (ռուս.)
- ↑ 2,0 2,1 АТД-80|180
- ↑ Статистическое изображение городов и посадов Российской империи по 1825 год. Сост. из офиц. сведений по руководством директора Департамента полиции исполнительной Штера. Спб., 1829.
- ↑ Обозрение состояния городов российской империи в 1833 году / Изд. при министерстве внутренних дел. — Спб., 1834.
- ↑ Статистические таблицы о состоянии городов Российской империи. Сост. в Стат. отд. Совета МВД. — Спб., 1840.
- ↑ Статистические таблицы Российской империи, составленные и изданные по распоряжению министра внутренних дел Стат. отделом Центрального статистического комитета. [Вып. 1]. За 1856-й год. Спб., 1858.
- ↑ Статистический временник Российской империи. Серия 1. Вып. 1. Спб., 1866.
- ↑ Статистический временник Российской империи. Серия 2. Вып. 1. — Спб., 1871, с. 180.
- ↑ Статистический временник Российской империи. Серия 2. Вып. 10. Спб., 1875, с. 98.
- ↑ Статистика Российской империи. 1: Сборник сведений по России за 1884—1885 гг. Спб., 1887, с. 24.
- ↑ demoscope.ru/weekly/ssp/rus_gub_97.php?reg=34
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Города Союза ССР / НКВД РСФСР, Стат. отдел. — М., 1927
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 «Народная энциклопедия «Мой город». Холм (город)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-06-27-ին. Վերցված է 2014-06-17-ին.
- ↑ Всесоюзная перепись населения 1926 года = Recensement de la population de L’U.R.S.S. 1926 / Центральное статистическое управление СССР; Отд. переписи. Т.2. Западный район. Центрально-Промышленный район: народность, родной язык, возраст, грамотность. — М.: Изд. ЦСУ СССР, 1928
- ↑ РГАЭ, ф. 1562, оп. 336, д. 1248, лл. 49—57.
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
- ↑ «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
- ↑ «Всероссийская перепись населения 2010 года. 12. Численность населения муниципальных районов, поселений, городских и сельских населённых пунктов Новгородской области» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-03-30-ին. Վերցված է 2014-02-02-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.
- ↑ «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-08-06-ին.
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
- ↑ «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Котов В. В. Сколько лет Холму на Ловати? // Псков. Научно-практический, историко-краеведческий журнал. — 2008. — № 28. — С. 3—7.
- Котов В. В. Холмскàя крепость XVI века // Псков. Научно-практический, историко-краеведческий журнал. — 2008. — № 29. — С. 3—15.
- Котов В. В. Экскурсия в город Холм XVI века // Псков. Научно-практический, историко-краеведческий журнал. — 2013. — № 38. — С. 43—51.
- Антонов В. А. Холм. Серия «Города Новгородской области» −1984
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլմ (քաղաք)» հոդվածին։ |
|