Խաղողաթթու
Արտաքին տեսք
Խաղողաթթու | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 133-37-9 |
EINECS համար | 205-105-7 |
ЕС | 205-105-7 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Խաղողաթթու (), երկհիմն օրգանական թթու։ Աջ () և ձախ () գինեթթուների ռացեմիկ խառնուրդ է։
Խաղողաթթվի քիմիական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգույն բյուրեղներ են, լուծվում են ջրում, հողմահարվում՝ օդում։ Անջուր խաղողաթթուն հալվում է 203-204 °C-ում։ Օպտիկապես ակտիվ չէ։ Կոտորակային բյուրեղացումից ճեղքվում է աջ և ձախ գինեթթուների։ Առաջանում է միզոգինեթթվի հետ աջ գինեթթուն ալկալու լուծույթում տաքացնելիս։ Ստացվում է աջ և ձախ գինեթթուների հավասար քանակով լուծույթները միմյանց խառնելիս։ Կիրառվում է վերլուծական քիմիայում, ինչպես նաև գործվածքներ ներկելիս։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 7)։ |