Խաղաղ օրերին
Խաղաղ օրերին ռուս.՝ В мирные дни | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1950 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Բրաուն |
Սցենարի հեղինակ | Իոսիֆ Պրուտ |
Դերակատարներ | Ալեքսանդր Գրեչանի և Սերգեյ Գուրզո |
Օպերատոր | Դանիիլ Դեմուցկի և Միխայիլ Չյոռնի |
Երաժշտություն | Յուլի Մեյտուս |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 92 րոպե |
«Խաղաղ օրերին» (ռուս.՝ «В мирные дни»), 1950 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Բրաունը[1] Իոսիֆ Պրուտի սցենարով Կիևի կինոստուդիայում։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանման հրապարակում հավաքվել են խորհրդային կինոյի ապագա ամենավառ աստղղերը՝ Անդրեյ Սովան, Վյաչեսլավ Տիխոնովը, Վերա Վասիլևան, Գեորգի Յումատովը, Էլինա Բիստրիցկայան։ Ֆիլմը դարձել է նորամուտային Էլինա Բիստրիցկայայի համար։ Բացի այդ, ֆիլմում նկարահանվել է «Չապաև» ֆիլմի ժամանակներից հայտնի դարձած դերասան Լեոնիդ Կմիտը։ Ֆիլմի խորհրդատուներից մեկը եղել է 1-ին կարգի կապիտան Լև Պետրովիչ Խիյայնենը, որը հետագայում դարձել է փոխ-ծովակալ, Խաղաղօվկիանոսյան նավատորմի ստորջրյա ուժերի հրամանատար (1956-1960)։
Ֆիլմի բնական պայմաններում նկարահանումներին մասնակցել են Սևծովյան նավատորմի «Щ» V-бис տիպի սուզանավեր՝ «C-201» («ПК-8») և «С-207» («ПК-2»)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հետպատերազմյան տարիներ։ Խորհրդային սուզորդները զբաղված են մարտական ուսումով, դուրս են գալիս բաց ծով։ Այս փաստը գրավել է կապիտալիստական երկրներից մեկի հետախուզության ուշադրությունը։ Որոշ ժամանակ անց խորհրդային սուզանավերից մեկը պայթում է ականի վրա և, կորցնելով ուղղությունը և կառավարումը, ընկնում է ծովի հատակին։ Հստակ կատարելով հրամանատարի հրամանները՝ անձնակազմը ձեռնամուխ է լինում վնասների վերացմանը։
Բայց այդ իրադարձություններից քիչ առաջ զորավարժությունների տարածքում հայտնվել և գործում է մեկ այլ սուզանավ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդր Գրեչանի | միչման Տարաս Ֆոմիչ |
Վիկտոր Գուրզո | նավաստի-տորպեդիստ Պավլո Պանիչուկ |
Լեոնիդ Կմիտ | շտաբի պետ |
Կարաման Մղեաձե | նավամբարի նավաստի Վախթանգ Մեսխիշվիլի |
Ադրեյ Սովա | Սուչկով |
Նիկոլայ Տիմոֆեև | Աֆանասի |
Վյաչեսլավ Տիխոնով[2][3] | տարպեդիստ նավաստի Վոլոդյա Գրինևսկի |
Արկադի Տոլբուզին | հրամանատարի օգնական կապիտան-լեյտենանտ Օռլով |
Վերոնիկա Վասիլևա | Տարաս Ֆոմիչի կինը Զինա |
Գեորգի Յումատով | նավի խոհարար նավաստի Կուրակին |
Վիկտոր Ավդյուշկո | ջրասուզակ ' Ստեպան Մատվեև |
Էլինա Բիստրիցկայա | ռազմական բժիշկ Ելենա Գեորգիևնա Ալեքսեենկո[4] |
Վիկտոր Դոբրովոլսկի | ծովակալ |
Լիդիա Դրանովսկայա | գրադարանավարուհի Շուրա |
Նադեժդա Սամսոնովա | բուժքույր Մարուսյա |
Ալեքսանդր Բարանով | լեյտենանտ |
Սերգեյ Պետրով | արտասահմանյան կցորդ |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Իոսիֆ Պրուտ
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Բրաուն
- Օպերատոր՝ Դանիիլ Դեմուցկի, Միխայիլ Չյոռնի
- Նկարիչ՝ Ալեքսեյ Բոբրովնիկով
- Կոմպոզիտոր՝ Յուլի Մեյտուս
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Բրաունի ֆիլմն զբաղեցնում է 720-րդ տեղը խորհրդային վարձույթի ամենահայտնի դրամարկղային ֆիլմերի ցանկում։ Այն դիտել է 23,5 մլն հանդիսատես[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Штирлица больше нет
- ↑ Вячеслава Тихонова похоронят на Новодевичьем кладбище
- ↑ Вячеслав Тихонов: «Ночью мне стало плохо с сердцем, и зять отвез в близлежащий военный госпиталь. Офицер-медик меня не узнал. «Фамилия?» — спрашивает. «Тихонов». — «Имя-отчество?». — «Вячеслав Васильевич». — «Звание?»... Ну а звание у меня какое? Я и ответил: «Штандартенфюрер»
- ↑ Сегодня актриса Элина Быстрицкая отмечает 90-летие
- ↑ СССР: Самые кассовые фильмы
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խաղաղ օրերին» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|