Jump to content

Խալիբյան վարժարանի տպարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալիբյան վարժարանի տպարան
Խալիբյան վարժարանի շենքը, որտեղ գործել է տպարանը
Գտնվում էԹեոդոսիա
Հիմնվել է1858-1876
Հիմնել էՀարություն Խալիբյան
ՇենքԽալիբյան վարժարան
Ներկա վիճակՉգործող

Խալիբյան (Խալիբյան) վարժարանի տպարան, տպարան, որը հիմնադրվել է Թեոդոսիայում 1858 թվականին՝ արդյունաբերող Հարություն Խալիբյանի (1790-1871) հատկացրած միջոցներով բացված Խալիբյան վարժարանին կից[1]։

Հարություն Խալիբյան

Խալիբյան վարժարանի տպարանը տպագրել է դասագրքեր, օրացույցներ, գեղարվեստական, պատմական, թարգմանական և եկեղեցական գրականություն։ Տպարանում լույս տեսած գրքերից են[1].

  • Գաբրիել Այվազովսկու (Այվազյան) «Նախակրթանք հայերէն լեզուի» (1860)
  • «Դասատետր մեկնութեան խորհրդոյ եւ արարողութեանց սրբոյ պատարագին» (1862)
  • «Ուղղագրութիւն լեզուիս հայոց» (1869)
  • Ամբրոսիոս Գալֆայաննի «Աշխարհագրութիւն», «Թուաբանութիւն», «Պատմութիւն հին ազգաց», «Պատմութիւն միջին դարու», «Պատմութիւն Սուրբ Գրոց», «Բենիամին Ֆրանքլին փիլիսոփային վարքը» (բոլորը՝ 1860), «Առձեռն բառգիրք ի տաճիկ լեզուէ ի հայ» (1863)
  • Խորեն Գալֆայանի «Բառգիրք յանգաց կամ յանգարան», «Լսարան կենցաղօգուտ գիտելեաց» (երկուսն էլ՝ 1860), «Ալաֆրանկա» (1862) կատակերգությունը և «Վարդենիք» (1863) բանաստեղծությունների ժողողովածուները
  • Բ. Պոպովյանի «Գանձարան հաւատոյ...» (1862) և «Վարք սրբոյ» (1864)
  • Հ. Չերքեզյանի «Հայոց պատմութիւն» (1865)
  • Հ. Տեր-Աբրահամյանի «Պատմութիւն Խրիմու» (1865), «Համառօտ պատմութիւն Հայոց» (1870) և «Յովսէփ Դ կաթուղիկոսի (Երկայնաբազուկ Արղութեանց) կենսագրութիւն...» (1871), «Լսարան հոգեշահ պատմութեանց» (4 գիրք, 1869)
  • Ն. Չեռնևսկու «Եօթն խօսք առ տղայս» (1869)
  • Ա. Մաքսմաճյանի «Համառօտ քերականութիւն հայերէն լեզուի...», «Երեխայի կենաց առաջին տարիները» (երկուսն էլ՝ 1870)
  • Է. Նավիլի «Յաւիտենական կեանք» (1871)
  • Հ. Պեզճյանի «Վարքագրութիւն Յարութիւն ամիրայի...» (1872) և այլն

Խալիբյան վարժարանի տպարանը գործել է մինչև 1876 թվականը[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այվազեան Գ. «Պատմութիւն Խալիպյան ուսումնարանի ազգիս հայոց (1858-1871)», Տփղիս, 1880։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 474. ISBN 978-5-89700-042-5.