Jump to content

Լևոն Օհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Օհանջանյան
Ծնվել է1880
Մահացել է1944
Մասնագիտությունհեղափոխական

Լևոն Վահանի Օհանջանյան (1880 - 1944), Ադրբեջանում խորհրդային ռեժիմի հաստատման մասնակից, կոմունիստական կուսակցության անդամ (1917

Աշխատել է Բալախանիում, որտեղ ծանոթացել է բոլշևիկ Ստեփան Շահումյանի հետ։ 1903 թվականին Բաքվի համընդհանուր գործադուլի ժամանակ ընտրվել է գործարանի գործադուլային կոմիտեի անդամ։ 1911 թվականին հրատարակել է «Սովրեմեննայա ժիզն» («Современная жизнь») բանվորական թերթը, որը չորս համար լույս տեսնելուց հետո փակվել է։ 1912 թվականին աքսորվել է Սիբիր։ 1917 թվականին Բաքվի առաջին խորհրդի ընտրությունների ժամանակ Օհանջանյանը ընտրվել է բանվորների դեպուտատների խորհրդի անդամ։ Կարմիր գվարդիայի շարքերում մասնակցել է Բաքվի 1918 թվականի դեպքերին։ Կոմունայի հաղթանակից հետո մեկնել է Հյուսիսային Կովկաս՝ Բաքվի պրոլետարիատին պարենային օգնություն կազմակերպելու համար։ 1924 թվականից՝ Անդրկովկասյան ֆին-ժողկոմատի վարչության պետ։ 1927 թվականից տեղափոխվել է Երևան, աշխատել Հայկոոպի համակարգում, 1928 թվականից՝ Էջմիածնի գավկոմի նախագահ, 1930 թվականից՝ գյուղտնտշինի տնօրեն։ Հետագայում կատարել է խորհրդային և տնտեսական մի շարք աշխատանքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 537