Լևոն Խալաթյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խալաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Խալաթյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1922 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Մահացել է | ապրիլի 8, 1984 (61 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) |
Մասնագիտություն | թատերագետ և մանկավարժ |
Աշխատավայր | Արվեստի ինստիտուտ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ |
Լևոն Արտավազդի Խալաթյան (դեկտեմբերի 21, 1922, Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - ապրիլի 8, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատերագետ, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1952 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը
- 1962 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում
- 1971 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։
Ուսումնասիրությունները վերաբերում են հայ թատրոնի, բեմանկարչության պատմության, տեսության հարցերին, նշանավոր դերասանների, ռեժիսորների ստեղծագործություններին։
Հեղինակ Է «Սարյանը և թատրոնը» (1960), «Թատերական նկարիչների մասին» (1983), «Մելիքսեթ Սվախչյան» (1956), «Բաբկեն Գաբրիելյան» (1958), «Վարդան Աճեմյան (1986), «Վախթանգով, Յակուլով և ուրիշներ» (1984) և այլ գրքերի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Հայ գիրք, Խալաթյան, Լևոն Արտավազդի».