Լևոն Դանիելյան (սրտաբան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | ապրիլի 29, 1929[1] (95 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1973) |
Աշխատավայր | Սրտաբանության ինստիտուտ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ |
Լևոն Արշակի Դանիելյան (ապրիլի 29, 1929[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան, սրտավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973): ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդի փոխնախագահ (1979-1986):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Դանիելյանը ծնվել է 1929 թվականի ապրիլի 29-ին, Երևան քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1965 թվականից աշխատում է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում։ 1972 թվականից եղել է սրտի ձեռքբերովի արատների բաժանմունքի վարիչ, 1976-1979 թվականներին, միաժամանակ՝ Սրտաբանության ինստիտուտի սիրտանոթային վիրաբուժության բաժնի ղեկավար, 1979-1986 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ավագ գիտաշխատող, 1979-1986 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդի փոխնախագահ, 1986-1999 թվականներին՝ Պրոկտոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն[2]։
Աշխատանքները վերաբերում են սրտի բնածին ձեռքբերովի արատների, անոթային վիրաբուժության, վերակենդանացման և անզգայացման, հաստ աղիքի վիրաբուժության բուժման հարցերին։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ վիրաբույժների ընկերության անդամ (1959-1999)։
- Մոսկվայի վիրաբույժների ընկերության անդամ (1962-1965)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1054
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 331։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А.П. Армянские учёные-медики // Ер., 1998 - ISBN 99930-1-001-7.
|