Լսողության շեմ
Արտաքին տեսք
Լսողության շեմ, ձայնի ճնշման այն նվազագույն մեծությունը, որի դեպքում մարդու ականջը դեռես կարող է ընկալել տվյալ հաճախականության ձայնը։ Լսողության շեմի մեծությունն ընդունված է արտահայտել դեցիբելով (դբ), իբրև ձայնի ճնշման զրոյական մակարդակ ընդունելով ն/մ² արժեքը (հարթ ձայնային ալիքի 1 կհց հաճախականության դեպքում)։
Լսողության շեմը կախված է ձայնի հաճախականությունից։ Աղմուկի և ձայնային այլ գրգռիչների ազդեցությամբ տվյալ ձայնի համար լսողության շեմը բարձրանում է, խանգարող ազդակի ներգործությունը վերացնելուց հետո էլ այն դեռես որոշ ժամանակ պահպանվում է և ապա նոր վերադառնում սկզբնական մակարդակին։ Տարբեր մարդկանց, ինչպես նաև տարբեր ժամանակ միևնույն մարդկանց լսողության շեմը կարող է տարբեր լինել՝ կախված տարիքից, ֆիզիոլոգիական վիճակից, մարզվածությունից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 669)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լսողության շեմ» հոդվածին։ |
|