Ձայնի քողարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձայնի թողարկում, ֆիզիոլոգիական երևույթ, տվյալ ձայնի լսողության շեմքի բարձրացումը՝ միաժամանակ հնչող ուրիշ ձայների ազդեցությամբ։ Քանակապես որոշվում է դեցիբելների այն թվով, որքանով ավելանում է քողարկվող ազդանշանի լսողության շեմքը քողարկող ձայների առկայությամբ։ Առավել արդյունավետ է այն տոների քողարկումը, որոնց հաճախականությունը բարձր է քողարկող ազդանշանի հաճախականությունից։ Զայնը լավ է քողարկվում նաև, երբ քողարկող և քողարկվող հաճախականությունները քիչ են տարբերվում։ Զայնի թողարկման մեծության վրա լրացուցիչ կարող են ազդել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են զարկումները, սուբյեկտիվ տոները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 693