Լուսինե Աբգարյան
Լուսինե Լևոնի Աբգարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1971 |
Ծննդավայր | Բերդ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիա |
Մասնագիտություն | իրավաբան |
Աշխատանք | ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր |
Լուսինե Լևոնի Աբգարյան (մարտի 4, 1971, Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսինե Աբգարյանը ծնվել է 1971 թվականի մարտի 4-ին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1999-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի դատավորի օգնական։ Այնուհետև, մինչև 2008 թվականը որպես դատավորի խորհրդական աշխատել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում։ 2008-2009 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ, որից հետո, մինչև 2014 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ Նույն թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան և Հայաստանի Հանրապետության նախագահի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։
2018 թվականի Հայաստանի Հանրապետության նախագահի հոկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ». court.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒՍԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://old.court.am/index.php?link=arm/top/appcourt/crappcourt/judge/labgaryan.htm(չաշխատող հղում) ԼՈՒՍԻՆԵ ԼԵՎՈՆԻ ԱԲԳԱՐՅԱՆ