Jump to content

Լունմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունմին
Longmen Grottoes*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Լունմին (չին․՝ 龍門石窟, 龙门石窟, lóngmén shíkū, Քարե քարանձավներ Վիշապի դարպասների մոտ)[1][2][3], բուդդայական քարանձավային տաճարների համալիր Չինաստանի Հենան նահանգ[4]՝ Լոյանից 12 կմ դեպի հարավ։ Մոգաոյի և Յունգանի հետ միասին համարվում է Չինաստանի երեք կարևորագույն քարանձավային տաճարային համալիրներից մեկը։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։ Կառուցվել է 495-898 թվականներին Իհե գետի ափերին գտնվող կրաքարային ժայռերի մեջ։ Այնտեղ ապրել են մեծ թվով վանականներ[2][5]։

Քարանձավները մեկ կիլոմետրով ձգվում են Սյանշան և Լունմենշան լեռների լանջերին, որոնց միջև հոսում է գետ։ Ժայռի մեջ թաքնված արվեստի գործերի ճշգրիտ թիվն անհայտ է։ Պաշտոնական գնահատականների համաձայն՝ առկա են 2345 քարանձավներ և խորացումներ՝ 43 տաճարներով, որոնք պարունակում են մոտավորապես 2800 արձանագրություններ և մոտ 100 000 կրոնական քանդակներ, որոնցից մի քանիսն ունեն ընդամենը 25 մմ բարձրություն[6], իսկ Բուդդայի ամենամեծ արձանն ունի 17 մետր բարձրություն[7]։ Տաճարների կառուցումն սկսվել է 493 թվականին Հյուսիսային Վեյ կայսրության ժամանակաշրջանում, բայց արձանների մոտավորապես 60 %-ը վերաբերում է Թան կայսրության ժամանակներին (7-9-րդ դարեր)։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունմինը բաղկացած է մի քանի հարյուր քարանձավներից, որոնցից գլխավորները (Բինյան, 500-523, Գույան, 495-575 և Ֆինսյան, 627-675) ներառում են բուդդայական աստվածությունների արձաններ (ներառյալ Բուդդա Վայրոչան, 672-567, բարձրությունը՝ մոտ 15 մ), բարձրաքանդակներ, որոնք պատկերում են վանականներին, երկնային պարողների, հանդիսավոր երթերի։ Լունմինիի մոնումենտալ քանդակներին հատուկ է համամասնությունների կատարելությունը, մանրամասների պատկերման գրաֆիկական պարզությունը՝ զուգորդված ձևերի պլաստիկ-փափուկ մեկնաբանմամբ։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Longmen Grottoes Management Office (2003 թ․ սեպտեմբերի 12). «Longmen Grottoes». Luoyang City, Henan: China.org.cn. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  2. 2,0 2,1 «Longmen Grottoes». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  3. ICOMOS (September 2000). «Longmen Grottoes (China) No 1003» (pdf). Unesco.org. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  4. Лунмынь / В. Г. Белозёрова, С. А. Комиссаров, Ю. А. Азаренко // Ломоносов — Манизер. — М. : Большая российская энциклопедия, 2011. — С. 145-146. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 18). — ISBN 978-5-85270-351-4.
  5. Fiala, Robert D. «Longmen Grottoes (carved 480s–900 onward)». orientalarchitecture.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  6. Harper, Damian (2007 թ․ ապրիլի 17). National Geographic Traveler China. National Geographic Books. էջեր 119, 120–. ISBN 978-1-4262-0035-9. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  7. Hensley, Laura (2010). Art for All: What Is Public Art?. Heinemann-Raintree Library. էջեր 14–. ISBN 978-1-4109-3923-4. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լունմին» հոդվածին։