Լույս (թերթ, Նոր Նախիջևան)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լույս (այլ կիրառումներ)
«Լույս», գրական-հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1910-1914 թվականներին, Նոր Նախիջևանում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Գ. Ռեիզյան։ Լուսաբանել է հասարակական, կրթական և մշակութային իրադարձությունները։ Հայկական հարցի լուծման միակ ճանապարհ է համարել պրոռուսական կողմնորոշումը։
Անդրադարձել է գյուղատնտեսական և արհեստագործական դպրոցների ստեղծման անհրաժեշտությանը, զբաղվել մանկավարժական հարցերով։ Տպագրել է Ա. Ծատուրյանի, Հ. Հովհաննիսյանի, թարգմանաբար՝ Մ. Լերմոնտովի, Ա. Չեխովի և արևմտաեվրոպական գրողների գործերը։ Հոդվածներ է նվիրել Ի. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի գրական-հասարակական գործունեությանը, տպագրել Հ. Աճառյանի «Արևմտահայ գրական դեմքեր» հոդվածաշարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 681)։ |