Jump to content

Լոնդոնի կամուրջ (Հավասու Լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի կամուրջ
ԱնունովԼոնդոն
Երկիր ԱՄՆ
ՏեղանքԱրիզոնա և Լոնդոն
Տեսակկամարաձև կամուրջ և moved building?
Թռիչքների քանակ5
Հատում էLake Havasu?
Երկարություն280 մետր
Քարտեզ
Քարտեզ

Լոնդոնի կամուրջ (անգլ.՝ London Bridge), կամուրջ ԱՄՆ Արիզոնա նահանգի Հավասու քաղաքում։ Այն կառուցվել է 1830-ականներին Անգլիայի Լոնդոն քաղաքում գտնվող Թեմզա գետի վրա։ 1968 թվականին կամուրջը Լոնդոնից գնել է Ռոբերտ Փ. Մաքքալոչը։ Մաքքալոչը հրամայել է ապամոնտաժել կամրջի բլոկները և այն տեղափոխել Միացյալ Նահանգներ՝ Լեյք Հավասու քաղաք։ Կամուրջը երկաթբետոնե կառույց է, որը երեսպատվել է 1830-ական թվականներին։ Կամուրջի կառուցումն ավարտվել է 1971 թվականին (Բրիջուոթեր ջրանցքի հետ միասին, որը թերակղզին բաժանում է մայրցամաքից) և մայրցամաքային Հավասու լիճը կապում է Պիտսբուրգ Փոյնթի հետ։ Լոնդոնի կամրջի «վերաօծումը» տեղի է ունեցել 1971 թվականի հոկտեմբերի 10-ին[1]։

Լոնդոնի կամուրջ Արիզոնայում, 1972, ցույց է տալիս նոր ջրանցքը

1831 թվականի Լոնդոնի կամուրջը ինժեներ Ջոն Ռենիի վերջին նախագիծն էր, որն ավարտել է նրա որդոին՝ Ջոն Ռենը[2]։ 1962 թվականին այն բավականաչափ ամուր չէր երթևեկության համար[3]։ 1968 թվականի ապրիլին կամուրջը վաճառվել է Լոնդոնի քաղաքապետարանի կողմից։

Գնորդը՝ Ռոբերտ Փ. Մաքքալոչը, ձեռնարկատեր և անշարժ գույքի կառուցապատող էր, ով հիմնադրել էր Հավասու քաղաքի լիճը։ Նա կառուցել է կամուրջը, որպեսզի դեպի իրեն գրավի զբոսաշրջիկների և այլ գնորդների[3]։

Գնում և տեղափոխում Արիզոնա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքն առաջին անգամ ի հայտ է եկել որպես բանակի օդային հանգստի ճամբար՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Հավասու լճի ափին և կոչվում էր «Վեցերորդ տեղանք»։ 1958 թվականին Մաքքալոչը ձեռք է բերել  3,353 ակր (13,57 կմ2) սեփականություն թերակղզու Պիտսբուրգ Փոյնթի երկայնքով գտնվող լճի արևելյան ափին՝ շինարարության նպատակով։ Բայց անշարժ գույքի գործակալները չէին կարող պոտենցիալ գնորդներ ներգրավել, քանի որ հողը հեռու էր բնակավայրերից, տաք, չոր կլիմայական պայմաններում[4]։ Մաքքալոչի անշարժ գույքի գործակալ Ռոբերտ Փլամերը տեղեկանալով, որ Լոնդոնի կամուրջը վաճառքի է հանվել, համոզել է Մաքքալոչին գնել այն և բերել այն տարածք՝ հողի պոտենցյալ գնորդներին գրավելու համար: «Սա ամենախենթ գաղափարն է, որ ես երբևէ լսել եմ», բայց մտորելուց հետո նա որոշել է քայլեր ձեռնարկել[5] և այն ձեռք է բերել 1,02 միլիոն ֆունտ ստեռլինգով (այդ ժամանակ 2,46 միլիոն դոլար)։

Խոսակցություններ կան, որ գնված կամուրջը Լոնդոնի Թաուեր Բրիջն է[6][7][8], բայց այս պնդումը կտրականապես հերքվել է ինչպես Մաքքալոչի, այնպես էլ Իվան Լաքինի կողմից, ով կազմակերպել է կամրջի վաճառքը[9]։

Կամրջի երեսպատման քարերն ապամոնտաժվել են, յուրաքանչյուրը համարակալվել և ցուցակագրվել է։ Կամուրջը ապամոնտաժելուց հետո քարերը տեղափոխվել են Դևոն նահանգի Մերիվեյլ քաղաքի պահեստ, որտեղ շատ քարերից կտրվել են 15-ից 20 սմ (6-ից 8 դյույմ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «London Bridge». Lake Havasu City.
  2. Murray, John (1874). Handbook to London As It Is. էջ 43 – via Internet Archive.
  3. 3,0 3,1 «Yes, the London Bridge Will Rise Again in Arizona». The Arizona Republic. 1968 թ․ ապրիլի 19. էջ 1. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին – via Newspapers.com.
  4. Messick, Brandon (2019 թ․ մարտի 18). «Havasu's quick growth impressed a nation». AP News.
  5. Maia, Osvaldo Tetaze (2018 թ․ փետրվարի 17). «A great deal or simply "A Crazy Idea"?». Medium.
  6. «Polaris EX2100 / LE2100 Sport Boats». Popular Mechanics. December 2003. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Oliver, Mark (2004 թ․ դեկտեմբերի 14). «Bridges». The Guardian. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  8. Coren, Alan (1974). «If that's the Acropolis, how come it don't chime?». The Sanity Inspector. Coronet Books. ISBN 0340199121.
  9. «How London Bridge was sold to the States». This is Local London. Hertfordshire. 2002 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 16-ին.