Jump to content

Լոմոնոսովի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոմոնոսովի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա և undersea ridge?
Երկիր Ռուսաստան
Երկարություն1800 կմ
Անվանված էՄիխայիլ Լոմոնոսով
Քարտեզ
Քարտեզ

Լոմոնոսովի լեռնաշղթա (ռուս.՝ Хребет Ломоносова), ստորջրյա լեռնաշղթա Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Ձգվում է Նորսիբիրական կղզիներից՝ օվկիանոսի կենտրոնական մասով, մինչև Կանադական Արկտիկական կղզեխմբի Էլոմիր կղզին, մոտ 1800 կմ։ Լայնությունը 60֊200 կմ է։

Օվկիանոսի հատակից բարձրանում է միջին հաշվով 3300֊3700 մ։ Լեռնաշղթայի առանձին գագաթների վերևում օվկիանոսի նվազագույն խորությունը 900 մ է։

Հայտնաբերվել է 1948 թվականին խորհրդային արշավախմբերի կողմից։ Անվանվել է ի պատիվ Միխայիլ Լոմոնոսովի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».