Լոմոնոսովի լեռնաշղթա
Արտաքին տեսք
| Լոմոնոսովի լեռնաշղթա | |
|---|---|
| Տեսակ | լեռնաշղթա և undersea ridge? |
| Երկիր | |
| Երկարություն | 1800 կմ |
| Անվանված է | Միխայիլ Լոմոնոսով |
![]() | |
![]() | |
Լոմոնոսովի լեռնաշղթա (ռուս.՝ Хребет Ломоносова), ստորջրյա լեռնաշղթա Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Ձգվում է Նորսիբիրական կղզիներից՝ օվկիանոսի կենտրոնական մասով, մինչև Կանադական Արկտիկական կղզեխմբի Էլոմիր կղզին, մոտ 1800 կմ։ Լայնությունը 60֊200 կմ է։
Օվկիանոսի հատակից բարձրանում է միջին հաշվով 3300֊3700 մ։ Լեռնաշղթայի առանձին գագաթների վերևում օվկիանոսի նվազագույն խորությունը 900 մ է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերվել է 1948 թվականին խորհրդային արշավախմբերի կողմից։ Անվանվել է ի պատիվ Միխայիլ Լոմոնոսովի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

