Լոխ Նեսի հրեշ
Լոխ Նեսի հրեշ (անգլ. Loch Ness Monster, Նեսի-անգլ. Nessie, լատ. Nessitera rhombopteryx), քաղաքային լեգենդ, ըստ որի շոտլանդական Լոխ Նես լճում մեծ հրեշ է ապրում։ Հետազոտական այն ուղղությունը, որը զբաղվում է այս առասպելական հերոսի փնտրտուքներով կոչվում է կրիպտոզոոլոգիա։
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգենդի համաձայն, խորհրդավոր արարածի մասին առաջինն աշխարհին պատմել են հռոմեական լեգեոներները, սուրը ձեռքներին ծանոթանալով կելտական տարածքներին։ Տեղի ժողովուրդը քարի վրա հավերժացրել էր շոտլանդական ողջ ֆաունան՝ եղնիկից մինչև մուկը։ Միակ պատկերը, որը նրանք չկարողացան հասկանալ երկարավիզ, հսկայական չափերի հասնող կենդանին էր։
Առաջին գրավոր հիշատակությունն այս խորհրդավոր արարածի մասին արվել է 6-րդ դարում՝ սուրբ Կոլումբի կենսագրականում։ Այդ ժամանակահատվածում, Կոլումբը Շոտլանդիայի արևմտյան ափի իր վանքում զբաղված էր հեթանոսներին հավատի բերելով։ Համաձայն լեգենդի, մի անգամ Կոլումբը դուրս է գալիս Լոխ-Նեսի ափ և տեսնում, որ տեղի բնակիչները թաղում են մի մարդու, ով լճում լողանալիս սպանվել է։ Նրան սպանել է Նիսագը (հրեշի կելտական անվանումը)։ Զինված տեղացիները հրեշին վտարելու համար սպանվածին բերում են լճի ափ։ Սրբի աշակերտներից մեկը նետվում է լիճը, որպեսզի նավակը մոտեցնի, երբ նա հեռանում է ափից, ջրից դուրս է գալիս հսկայական գորտանման կենդանի, որը իհարկե գորտ չէր։ Ըստ լեգենդի Սուրբ Կոլումբը աղոթքով հեռացնում է հրեշին, իսկ համաձայն մեկ այլ պատմության նա նրան ծառ է դարձնում։
Կելտական լեգենդը՝ ջրի ոգու Կելպի մասին, որի ուսումնասիրությունները հիշատակվում են 1933-1934 թվականներին, պատկերում է երկարավիզ ձիու տեսքով և շատ փոքր գլխով։ Հրեշը պատահական անցորդին գրավում էր իր տեսքով, կարծես առաջարկելով տեղ հասցնել և տանում էր լճի խորքը։ Առաջին գրանցված տեղեկությունները լճում ապրող արարածների մասին վերաբերվում են գեներալ Ուեյդի հարավային ափին գտնվող հին ռազմական ճանապարհի կառուցման ժամանակներին (18-րդ դար)՝ այն ժամանակ Ֆոյերսից ոչ հեռու կատարվող պայթեցման աշխատանքները վախեցրին երկու հսկայական նիրհող հրեշներին։ 19-րդ դարի ընթացքում հաղորդագրություններ էին ստացվում, որտեղ նկարագրվում էին հսկայական սալամանդրեր։ Ընդհանուր առմամբ, հրեշը կարծես թե երկար ժամանակով հանդարտվել էր, բայց հանկարծ 1880 թվականին ոչ մեծ մի առագաստանավ, մարդկանց հետ միասին շրջվեց և խորտակվեց։ Միանգամից հիշվեց հրեշը, որին, բարեբախտաբար, տեսել էին որոշ մարդիկ։
Այսպես սկսվեց լեգենդը լոխ-Նեսյան հրեշի մասին։ 1932 թվականին ոմն միսս ՄակԴոնալդը պնդում էր, որ տեսել է ինչ-որ արարած, ծանծաղուտով դեպի լիճ գնացող։ Այս հաղորդագրությունը մեծ հետաքրքրություն չառաջացրեց, չնայած, որ հետագայում ուշադրոություն դարձրին դրա վրա, քանի որ ականատեսը պնդում էր, որ արարածը հիշեցնում էր կարճ գլխով կոկորդիլոսի։ 1933 թվականի գարնանը «Ինվերնես կուրյեր» թերթում առաջին անգամ հրատարակվեց անհայտ արարածի հետազոտումների մասին մանրամասն պատմությունը Մակկեյ ամուսինների կողմից, որը պատմել էր տեղի բնակիչ՝ Ջրային և անտառային տնտեսության տեսուչ՝ Ալեքս Կեմբելը, որը հետագայում վկայություններ է տվել, որ բազմիցս ուսումնասիրել է արարածին և հաստատում էր BBC-ին տված հեռուստահարցազրույցի ժամանակ, որ նավարկելով լճում ոստիկան Ջոն Ֆրեյզերի հետ բառացիորեն բախվեց անհայտ արարածի հետ։ Մարտին Մակկեյները վերադառնում էին Ինվերենսից լճի հյուսիսային ափի երկայնքով, երբ հանկարծ տիկին Մակկեյը տեսավ.
Հսկայական մուգ մարմին, որը մեկ բարզրաննում, մեկ իջնում էր ջրի վրա։ Երբ վախն անցավ, նա նկատեց երկու, լճի մակերևույթը ճեղքող, սև սապատ։ Հանկարծակի դրանք ուժեղ ճողփյունով անհայտացան խորքում։ |
Մակկեյների ցուցմունքներով հոդվածը սենսացիա, և հետաքրքրասերների՝ դեպի լիճ ուխտագնացություն առաջացրեց։ Նույն թվականի ամռանը Լոխ-Նեսի հյուսիսային ափը նշանակալիորեն բարեկարգվեց։
Նույն թվականի մայիսին հաղորդագրությունների նոր հոսք առաջացավ։ Պարոն Ալեքսանդր Շոուն իր որդու հետ միասին կանգնած էին բացատում՝ Ուայթֆիլդ-հաուսի մոտակայքում, երբ 500 յարդ (455 մ) հեռավորության վրա լճի մակերևույթի վրա շրջաններ տեսան, նկատելով կենդանու մեջք հիշեցնող ինչ-որ բան։ Երկու ականատեսներն էլ հավատացնում էին, որ տեսել են երկար և գալարվող ինչ-որ բան, ինչից հետո ջուրրը ցայտեր առաջացնելով ալեկոծվեց, ասես նրան հսկայական պոչ է հարվածել։ Այնուհետև վիթխարի արարածին նկատել է Կլեմենտների ընտանիքը Տեմպլ-Պիեռից, Դռամնադռոխիտի մոտակայքում, լճի հյուսիսային ափին, Յորքհարթ պալաատի մոտ։ Թոմաս Կլեմենտըպատմում էր, որ կենդանին մոտ 40 ֆութ երկարություն ուներ, չորս լողաթևով և փոքրիկ բշտիկներով պատված երկար նեղացող պարանոցով։ Մայիսի 28-ին արարածը կրկին հայտնվեց, այս անգամ Չերրի կղզու մետակայքում։ Նոռա Սիմպսոնը հետևում էր նրան 45 ֆուտ հեռավորությունից 10 րոպեների ընթացքում, հետո կենդանին անցավ ջրի տաակ։ Սիմպսոնի տված նկարագրությունը համընկնում էր Կլեմենտների նկարագրության հետ։
1933 թվականի հուլիսի 22-ին տեղի ունեցավ նոր ուսումնասիրություն, այս անգամ ափին՝ լոնդոնյան բիզնեսմեն Ջորջ Սփայսերը իր կնոջ հետ մեքենայով ճանապարհորդում էր գեներալ Ուեյդի հին ռազմական ճանապարհով, Ֆոյերսում։ Ինքը՝ Սփայսերը նկարագրեց տեսած արարածը ինչպես «երկար վզով նոխկալի խրտվիլակ»։ Չնայած մմասնագետների հավաստիացումներին, որ տեսածը կարող էր ընդամենը տեսիլք լինել, աղավաղած սովորական ձիու կամ ջրասամույրի, Սփայսերները կտրականապես հրաժարվում էին ընդունել, որ ինչ-որ այդպիսի բան են տեսել։
1933 թվականի նոյեմբերի 12-ին ոմն Հյու Գրեյը Ֆոյերսի մոտակայքի բլուրներից նկարահանել է հրեշի առաջին հայտնի լուսանկարը՝ չափազանց ցածր որակի լղոզված պատկեր ինչ-որ S-անման կազմվածքով արարածի։ Գրեյը հաստատեց արարածի արտաքին տեսքի մասին տեղեկությունները, իսկ Կոդակից մասնագետները, ստւոգելով նեգատիվները, հայտարարեցին, որ դրանք իրական են։ Սակայն գիտնականները պատկերը չափազանց սկեպտիկ համարեցին, Գլազգոի համալսարանից պրոֆեսոր Գրեմ Գերին հայտարարեց, որ լուսանկարը չի ապացուցում՝ արդյոք կենդանի՞ է այդ արարածը։ Մեկ այլ էքսպերտ, կենդանաբան Ջ. Ռ. Նորմանը Բրիտանական թանգարանից, ենթադրեց, որ Գրեյի լուսանկարին պատկերված է «կետ է, ինչ-որ շնաձուկ, կամ էլ ընդհանրապես նավի բեկորներ»։ Դեկտեմբերի 12-ին շոտլանդական կինոստուդիայց մի խումբ լրագրողների հաջողվվեցց նկարահանել, թե ինչպես էր կենդանին շարժվում ծանծաղուտով Ինվերֆերիգեյգի մոտակայքում։ Ավելի շուտ, դեկտեմբերի 6-ին Գրեյի լուսանկարը հայտնվեց «Daily Sketch» թերթի առաջին էջին։ Ի պատասխան այդ գործողության, «Daily Sketch»-ի հետ մրցակցող «Daily Mail»-ը իր կողմից ուղարկեց Թագավորական երկրաբանական և Կենդանաբանական համայնքի անդամի, որը իրեն ներկայացնում էր «որպես մեծ գազան որսացող» Մարմադյուկ Մոնտեգյու Ուեթորլ, որպեսզի նա գտնի գազանին։ Ուեթորլը և նրա լուսանկարիչ՝ Գուստավ Պաուլին տակն ու վրա արեցին լճի ափերը և 1933 թվականի դեկտեմբերի 18-ին հարավային ափին Դորես փոքր գյուղի մոտ գտան մի շարք տարօրինակ հետքեր։ Վտանգելով իր վարկանիշը, Ուեթրոլը հավատաց դրանց իսկությանը։ Ոտնահետքը գաղտնաբար ուղարկվեցին Լոնդոն՝ Բնական պատմության թանգարան, էքսպերտիզայի։
Մոտիկից զննելով Ուեթրոլի գտած հետքերը, մասսնագետները պարզեցին, որ ոտնահետքերը պատկանում էին գետաձիու խրտվիլակի, որոնք սովորաբար օգտագործվում էին որպես պահարան անձրևանոցների համար։ Ավելի շատ գիտնականեր սկսեցին ասել, որ լոխ-Նեսյան հրեշի գոյության ոչ-մի ապացույց գոյություն չունի[1]։ Սակայն Ուեթրոլը, հույսը չկորցնելով, ժամանեց Լոնդոն, պնդելով, որ նրան պարզապես խաբել են։ 1934 թվականի օգոստոսին Ռիչարդ Սինգը, իր ընտանիքի հետ հանգստանում էր Ֆորտ Օգաստեսում՝ լճի արևմտյան հատվածու, երբ տեսավ ջրից դուրս ցցված բլրիկ, 3 ֆուտ երկարությամբ և 1 ֆուտով բարձր ջրի մմակարդակից, ինչից հետո օբյեկտը սկսեց շարժվել դեպի հյուսիս։ Գիտնականի խոսքերով, նրանք փորձում էին հասնել արարածին, հետևելով նրան մեքենայով համարյա երկու միլ, չափելով, որ այն շարժվում է ժամում 15 միլ։ ВВС-ի նկարահանման խմբին տված հարրցազրույցում Սինգը նշում է, որ տեղի բնակիչները, որոնց նրանք հանդիպել էին ավտոմեքենային կամրջին, և որոնց նրանք ցույց տվեցին այդ «բանը», վերաբերվեցին դրան, ինչպես ինչ-որ սովորական երևույթի։
Պատերազմի ժամանակ լճում տարօրինակ երևույթները հեռացան երկրորդ պլան, չնայած հակաօդային պաշտպանության դիտորդները ֆիկսում էին լճում մուգ պատկերներ։ 1950-ականներին հաղորդագրությունների և լուսանկարների հոսքը կրկին հետաքրքրություն առաջացրին հասարակության մեջ դեպի լճի գաղտնիքները։ 1955 թվականի հուլիսին բանկիր Էրշեր Փիթեր Մաքնաբը լուսանկարեց Յորքհարթ ամրոցի մոտ ինչ-որ բան, որը ուներ երկարավուն, մուգ գույնի արարածի տեսք, և լողալով ճեղքում էր լճի մակերևույթը։
1957 թվականին, երկար տարիներ լճի ափին ապրած տիկին Կոնստանս Ուայթը հրատարակեց «More Than a Legend» գիրքը, որում հավաքված էին Նեսիին տեսած ականատեսների 117 պատմություններ։ Գրքում գրվում էր, որ բոլոր պատմություններում կենդանու արտաքին տեսքի նկարագրությունները համարյա նույնն էին. հսկայական, մեծ մարմին, երկար պարանոց, փոքր գլուխ։
Վիրաբույժի լուսանկարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս նկարագարությունները աստիճանաբար հանրային երևակայության մեջ սկսեցին ձևավորել լճի խորքում ապրող նախապատմական արարածի պատկերը։ Մեկ տարի անց այս պատկերը իր մարմնացումը գտավ այսպես կոչված «վիրաբույժի լուսանկարում» (Surgeon photo)։ Նկարի հեղինակ լոնդոնյան բժիշկ Ռոբերտ Ուիլսոնը պնդում էր, որ նկարը արել է պատահական, երբ ճանապարհորդում էր Լոխ-Նեսսի մոտակայքում՝ նկարելով թռչուններին։ 1994 թվականին հաստատվեց, որը նկարը կեղծ է՝ պատրաստված բժիշկ Ուիլսոնի և նրա երեք համախոհների օգնությամբ։ Նրանցից երկուսը ինքնակամ խոստովանել են, որոնցից մեկը (1975 թ.) ուշադրության չարժանացավ, քանի որ հասարակությունը հավատում էր բժշկին, ով կարծես թե խաբելու շարժառիթ չուներ (ինքը Ուիլսոնը մեկ անգամ չէ, որ հայտարարել էր, որ չի հավատում հրեշի գոյությանը, ինքն ուղղակի նկարել է մի առարկա, որը շարժվում էր ջրի վրայով)։
Իհարկե այդ ամենը հետագայում բացահայտվեց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Д/ф Великие тайны и мифы XX века