Լոխ Նես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոխ Նես
LochNessUrquhart.jpg
Տեսակլիճ և loch?
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքՀայլենդ և Boleskine and Abertarff?
Երկարություն39 կիլոմետր
Լայնություն1,5 կիլոմետր
ԲԾՄ16 մետր
Խորություն272 մետր
Մակերես56,4 կմ²
Ծավալ7450 խորանարդ հեկտոմետր
Մասն էԿալեդոնյան ջրանցք
ԼեռնաշղթաՇոտլանդական լեռնաշխարհ
Ջրի պահման ժամանակ88 616 160 վայրկյան[1]
Հոսող հոսքերRiver Oich? և River Tarff?
Ավազանի տարածք1775 կմ²
Ավազանի երկիրՇոտլանդիա
Լիճ հոսող գետRiver Oich?
Լճից հոսող գետRiver Ness?

Լոխ Նես (անգլ.՝ Loch Ness, գաել.՝ Loch Nis), մեծ խորը քաղցրահամ լիճ Շոտլանդիայում` ձգված 36 կմ երկայնությամբ Ինվերնեսից հարավ-արևմուտք:

Լոխ Նեսսի հրեշը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը հայտնի է Լոխ Նեսի հրեշի մասին լեգենդի շնորհիվ: Կան բազմաթիվ առևտրային երթուղիներ լճի ափով զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են վայելել գեղատեսիլ բնությունը և, միգուցե, տեսնել առասպելական հրեշին:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոխ Նեսը ամենամեծ ջրամբարն է Գրեյթ-Գլեն երկրաբանական ճեղքվածքի երկայնությամբ, որն անցնում է հյուսիսից հարավ` Ինվերնեսից մինչև Ֆորտ-Ուիլյամ: Լիճը Կալեդոնյան ջրանցքի մասն է, որև միացնում է Շոտլանդիայի արևմտյան և արևելյան ծովափերը:

Լոխ Նեսը, ինչպես նաև Շոտլանդիայի այս մասի շատ այլ լճերը, սառցադաշտային ձագում ունեն: Լիճը բավականին երկարաձիգ է և խորը, մինչդեռ ջուրը շատ պղտոր է` հողի մեջ տորֆի բարձր պարունակության հետևանքով: Լոխ Նեսը զբաղեցնում է երկրորդ տեղը Շոտլանդիայի լճերի մեջ ըստ ջրի մակերեսի` այն կազմում է 56 կմ²: Մինչդեռ, ըստ ջրի ծավալի, այն զբաղեցնում է առաջին տեղը, քանի որ ուրիշ լճերից ավելի խոր է: Քաղցրահամ ջրի պաշարը լճում ավելի մեծ է, քան քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալն Անգլիայի և Ուելսի տարածքում: Այս լճի առավելագույն խորությունը կազմում է 230 մ:

Լիճը հանդիսանում է Ֆոյերսի հիդրոէլեկտրակայանների կասկադի մի մաս, որը մտնում է Մեծ Բրիտանիայի ազգային էներգահամակարգը:

Հարավարևմտյան վերջամասում` Ֆորտ-Օգաստուս քաղաքի մոտ տեղակայված է լճի միակ կղզին: Լճում կան նաև արհեստական կղզիներ` այսպես կոչված կրաննոգներ:

Լճի ափին կա Լոխ Նեսի հրեշի թանգարան:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]