Լյուքսեմբուրգի մեծ դքսության ոստիկանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուքսեմբուրգի ճանապարհային ոստիկանություն

Լյուքսեմբուրգի մեծ դքսության ոստիկանություն (ֆր.՝ Police Grand-Ducale), Լյուքսեմբուրգի հիմնական իրավապաշտպան օրգանը։

Ոստիկանությունը գտնվում է Լյուքսեմբուրգի ներքին գործերի նախարարության իրավասության ներքո, սակայն վերահսկվում է Լյուքսեմբուրգի պետական մարմիների կողմից։ Լյուքսեմբուրգի ոստիկանությունը իր այսօրվա ձևով գոյություն ունի 2000 թվականի հունվարի 1-ից, երբ Լյուքսեբուրգ եկավ ժանդարմերիան[1]:

Ոստիկանությունը պարտական է ապահովել դքսության ներքին անվտանգությունը, պահպանել հասարակական կարգը և ղեկավորել Մեծ դքսության կողմից հրապարակված հրամանների իրականացումը։ Համաձայն դքսության կանոնակարգի՝ ոստիկանությունը պարտավոր է օգնություն ցուցաբերել զինված ուժերին[1]։

Գլխավոր-տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգի մեծ դքսության ոստիկանության ամենաբարձր պաշտոնը գլխավոր-տնօրենն է։ Ոստիկանության ստեղծումից ի վեր Լյուքսեմբուրգը ունեցել է 4 գլխավոր-տնօրեն։

Անունը Սկիզբը Ավարտը
Չարլզ Բուրգ 2000 2001
Պիերրե Ռուլանդ 2001 2008
Ռոմաին Նեթթգեն 2008 2015
Ֆիլլիպե Սչարզթ 2015 Մինչ օրս
Լյուքսեմբուրգի պարեկային ոստիկանության մեքենա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (Ֆրանսերեն) «Mémorial A, 1999, No. 87» (PDF). Service central de législation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 28-ին.