Լյուդմիլա Խրիստեսևա
Լյուդմիլա Խրիստեսևա | |
---|---|
Ծնվել է | 1978 |
Ծննդավայր | Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Շվեդիա և Բելառուս |
Կրթություն | Vitebsk State Technological University? (2001) և Ստոկհոլմի համալսարան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Կայք | christeseva.com |
Լյուդմիլա Խրիստեսևա (բելառուս․՝ Людміла Хрысцесева, 1978, Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսական ծագումով շվեդ նկարչուհի։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Բելառուսի Վիտեբսկի պետական տեխնոլոգիական համալսարանի արվեստի և տեքստիլ դիզայնի մագիստրոսի կոչում ստանալուց հետո Խրիստեսևան տեղափոխվել է Շվեդիա և միացել շվեդ դիզայներ Լարս Վալինի ստեղծագործական թիմին։
Բելառուսական և շվեդական մշակույթի սինթեզը ոգեշնչեց Խրիստեսևային՝ ուսումնասիրելու գենդերային, ինքնության և կանանց ներկայացվածության թեման տարբեր մշակույթներում։ Խրիստեսևան ակտիվորեն մասնակցում է տարբեր գեղարվեստական նախագծերի և ցուցահանդեսների Շվեդիայում և արտերկրում[1][2][3]։ Նրա Artten ստուդիան գտնվում է Ստոկհոլմի կենտրոնում և գործում է որպես երիտասարդ նկարիչների ցուցահանդեսային հարթակ[4].
Խրիստեսևան Ստոկհոլմի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում նորաձևության պատմության և տեսության ոլորտում՝ գրելով ատենախոսություն Pussy Riot-ի մասին, որտեղ օգտագործվում էր նորաձևության աքսեսուարը՝ բալակլավան, ընդդիմադիր տեսակետները ներկայացնելու համար։ Նա նաև սովորել է Konstfack արվեստի բարձրագույն դպրոցում[5]։
Խրիստեսևայի «Sustainidentuty» ցուցահանդեսը՝ տարբեր մշակույթներում կանացիության գաղափարի մասին, ներկայացվել է Ղազախստանում (2015) և Բելառուսում (2016) տեղի դիվանագիտական կորպուսի աջակցությամբ։ Տուալից (բնական բամբակե կտոր՝ զարդանախշով, հնդկական կտորի տեսակ) պատրաստված քանդակները, որոնք բարձր նորաձեւության նախատիպեր են, ցուցադրվել են Բանակի թանգարանում (2016), Ստոկհոլմում Ամերիկայի դեսպանի նստավայրում, Սկանդինավյան թանգարանում (2017-2018) և Ռուզնդալ այգում (2018)։
2017 թվականին Խրիստեսևան Շվեդիայի ինստիտուտի համար կազմակերպել է Ingmar Bergman and his legacy in fashion and art ցուցահանդեսը[6]։ Ցուցահանդեսը ցուցադրվել է Ինգմար Բերգմանի հոբելյանական տարում, Շվեդիայի դեսպանության աջակցությամբ՝ աշխարհի տարբեր թանգարաններում և արվեստի պատկերասրահներում։ 2018 թվականի ամռանը Bergmancenter-ը հրավիրեց Քրիստեսևային՝ ներկայացնելու իր «Անհաղթ կանացիություն» գեղարվեստական նախագիծը Ֆորյո կղզում[7]։
Լ. Խրիստեսևան Ստոկհոլմում UN Women Sverige (2017)-ի շրջանակում անցկացվող HeforShe Arts Week-ի նախաձեռնողն ու պրոդյուսերն է։ Նորաձևության շաբաթվա կապակցությամբ 2018 թվականի աշնանը Լյուդմիլան սկսեց իր նոր նախագիծը՝ Fashion Speaks-ը, որտեղ նարնջագույն խալաթները հայտնվեցին որպես Orange Day արշավի գեղարվեստական ձևավորում, որը ստեղծվել էր ՄԱԿ-ի կանանց կողմից և կոչ էր անում վերջ տալ կանանց հանդեպ բռնությանը։
2019 թվականի օգոստոսի 28-ին Խրիստեսևան միավորեց նշանավոր շվեդուհիներին քույրության գաղափարով և հրավիրեց նրանց մասնակցելու իր նախագծին` «Նորաձևությունը խոսում է. բնության 100 երանգները»։ Հյուրերի թվում էր շվեդ մշակութային պրոդյուսեր Ուլրիկա Սքուգ Հոլմգարդը։ Ստոկհոլմի սրտում՝ Strandvägen allé-ում, այս կանայք ցուցադրեցին բելառուսական «Historia Naturalls» ապրանքանիշի էկոլոգիապես մաքուր հագուստի հավաքածուն[8]։ Այս նախագծի մասնակիցների թվում էին Բելառուսում Շվեդիայի դեսպան Քրիստինա Յոհաննեսոնը և Կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպության հիմնադիր Մարիա Ռաշիդին։
Իր ստեղծագործության մեջ Խրիստեսևան զարգացնում է մի քանի գեղարվեստական ուղղություններ՝ Sustainidenity[9], Pinkism[10] և The sky over[11]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «KRIGET HAR INGET KVINNLIGT ANSIKTE». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Swedish Artist Explores Cultural, Gender Evolution in Exhibit at Kulanshi Gallery». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Ludmila Christeseva». Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին. Վերցված է 2024-04-08-ին.
- ↑ «ARTTEN GALLERY». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Ludmila Christeseva». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «EXHIBITION: Ingmar Bergman and his Legacy in Fashion and Art». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Fira Bergman på Fårö». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ 365 Days Around the Sun: Ingmar Bergman´s Centenary
- ↑ «ЖАНОЦКАСЦЬ І ІДЭНТЫЧНАСЦЬ». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Pinkism: Women's Empowerment Principles and Visual Culture». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ https://regina.kb.se/primo-explore/fulldisplay?docid=46KBS_ALEPH_DS003896147&context=L&vid=46KBS_VU&lang=sv_SE&search_scope=ALL&adaptor=Local%20Search%20Engine&tab=default_tab&query=any,contains,Christeseva&offset=0 Արխիվացված 2021-05-25 Wayback Machine The sky over Stockholm, Minsk, New York, Madrid, London, Cairo, Jerusalem, Berlin, Istanbul, Paris, Moscow / L. Christeseva. Christeseva, L., 1978—2013 ; Solna : L. Christeseva