Jump to content

Լիցինի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիցինի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1870
Քարտեզ
Քարտեզ

Լիցինի տուն (ռուս.՝ Дом Лицина), շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Լերմոնտովի նրբանցք, 10 հասցեում[1]։

Նիկոլայ Դմիտրիևիչ Ալֆերակիի ընտանիքը[1] 1870-ական թվականներին[2] կառուցել է նոր տուն Տագանրոգ քաղաքի Լերմոնտովի նրբանցք, 10 հասցեում։ 1873 թվականին շենքը դարձել է ատամնաբույժ Գրիգորի Վալտերի սեփականությունը[1]։ 1880-1906 թվականներին տան սեփականատերն է եղել պետական խորհրդականի կին Ալեքսանդրա Դմիտրիևնա Լիցինան էր[1]։ Նրա ամուսինը` Նիկոլայ Անաստասևիչ Լիցինը բժիշկ էր, այնուհետև զբաղվում էր ֆինանսներով։ Նա եղել է Բարեգործական ընկերության հիմնադիրներից, զբաղեցրել է պետական խորհրդականի և Քաղաքային դումայի իրավասուի պաշտոնները[2]։ 1897-1901, ապա` 1901-1905 թվականներին Նիկոլայ Լիցինը եղել է Տագանրոգի քաղաքագլուխ[1]։

1915 թվականին տան սեփականությունն անցել է Ալեքսանդրա և Նիկոլայ Լիցինների որդիներին` Ալեքսեյին, Միխայիլին, Գրիգորիին և Բորիսին։ Անշարժ գույքը գնահատվել է 15200 ռուբլի։ Լիցինների երեխաների մասին քիչ բան է հայտնի։ Նրանցից մեկը` Ալեքսեյ Նիկոլաևիչը, դասախոսել է Տագանրոգի առևտրային ուսումնարանում[1]։ Եղբայրները տան սեփականատերեր էին մինչև 1925 թվականը[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն ունի մեկ հարկ, ինչպես նաև կիսանկուղային տարածք։ Տան ճակատը զարդարում են ծեփվածքները և առաջին սեփականատեր Ալֆերակի ընտանիքի ընտանեկան զինանշանը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Лицина дом//Энциклопедия Таганрога
  2. 2,0 2,1 2,2 «Дом 10, Лермонтовский переулок». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.