Լիմ Նայոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիմ Նայոն
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 18, 1995(1995-12-18) (28 տարեկան)
Ծննդավայր՝Սեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝երգչուհի
IMDb։ID 9683590

Լիմ Նայոն[1] (կորեերեն՝ 임나영, չինարեն՝ 林娜榮, թաի.՝ อิม นา-ย็อง; род. 18 декабря 1995 года[2], ավելի հայտնի որպես Նայոն), հարավկորեական երգչուհի և ռեփեր։ Նա Pristin գըրլ բենդի, ինչպես նաև նրա սաբ յունիթ Pristin V-ի նախկին անդամն է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015−16: Produce 101 և դեբյուտը I.O.I-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի վերջին Mnet ժամանցային հեռուստաալիքը, որը Կորեայի խոշորագույն հեռուստաալիքներից է, որոշեց հեռարձակել իր սեփական գոյատևման շոուն՝ ստանալով «Նախապատրաստում 101» (անգլ.՝ Produce 101) անվանումը։ Ավելի վաղ՝ նույն տարում, ղեկավարությունը Պակ Ջին Յոնգի հետ աշխատում էր համանման պրոեկտի վրա, որի արդյունքում ստեղծվել է TWICE գըրլ բենդը։ Հիմնական նպատակը 46 ժամանցային ընկերությունների 101 սովորողներից լավագույն 11-ին ընտրելն էր, որոնք արդյունքում դեբյուտ էին ունենալու կանանց ժամանակավոր խմբում։ Pledis Entertainment-ը անմիջապես հայտարարեց 7 անդամի՝ Նայոնը, Կյոլկյոնը, Շիյոնը, Մինկյոնը (Ռոա), Կյոնվոնը (Յուհա) և Ինուն[3]։ 5-ը հեռացվել են, եզրափակիչ են անցել Նայոնը և Կյոլկյոնը։ Նայոնը զբաղեցրել է 10-րդ տեղը՝ հավաքելով 138 726 հեռուստադիտողի ձայն[4]։ I.O.I-ի դեբյուտը տեղի է ունեցել նույն թվականի մայիսի 4-ին՝ Chrysalis[5] մինի ալբոմով։

2017 – 2019: I.O.I-ի և Pristin-ի կազմացրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 17-ին I.O.I-ը թողարկեց իր վերջին «Downpour» սինգլը, որի տեքստի հեղինակներից մեկը Seventeen խմբի անդամ Ու Ջին էր, գրելուն մասնակցել են նաև Նայոնը և Կյոլկյոնը[6]։ Ավելի ուշ փակվեց պաշտոնական ֆան-սրճարանը, և հունվարի 22-ին խումբը՝ ամբողջական կազմով, անց կացրեց իր առաջին և վերջին համերգը, որից հետո յուրաքանչյուր անդամ վերադարձավ իր ընկերություն[7]։ Նույն թվականի արդեն գարնանը Նայոնը և Կյոլկյոնը, ինչպես նաև ավելի վաղ շոուին Pledis ընկերության մասնակից սովորողները մարտի 21-ին դեբյուտել են Pristin[8] խմբում։ Նայոնը դարձավ ավագ, քանի որ խմբում ամենամեծը նա էր, ինչպես նաև զբաղեցրեց ռեփերի և գլխավոր պարուհու դիրքերը։

2018 թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ Pristin խմբի առաջին պաշտոնական սաբ յունիթի՝ Pristin V-ի դեբյուտը, որի կազմի մեջ մտան Նայոնը, Կյոլկյոնը, Ռոան, Ինուն, Յուհան և Ռենան[9][10][11]։ 2019 թվականի մայիսի 24-ին Pledis Entertainment-ը հաստատեց Pristin-ի կազմալուծումը՝ 2 տարի շարունակ գոյություն ունենալուց հետո։ Բոլոր անդամները, բացառությամբ Կյոլկյոնը, Սոնյոնը և Յեհանը, դադարեցրին համագործակցել ընկերության[12] հետ։

Դեկտեմբերին Նայոնը և I.O.I-ի 8 մյուս անդամները կվերամիավորվեն և կլինեն Swing Entertainment-ի և Studio Blu[13]-ի ղեկավարության տակ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2016
с
Գեղեցիկ տղամարդիկ Entourage Ինքն իր դերում (1 սերիա)

Ռեալիթի շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում հեռուստաալիք Ծանոթագրություն
2016 Նախապատրաստում 101 Mnet Անդամ
2018 Կարո՞ղ է սերը թարգմանվել: XtvN Անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Встречается вариант написания Им На Ён, оба они являются верными, т.к. это разное написание одной и той же фамилии, а также адаптация фамилии Линь
  2. «Im Na-young Profile on Naver». Naver. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «101 Trainees in Mnet′s ′Produce 101′ to be Unveiled Beginning Today (12/18)». MWave. December 18, 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «'프로듀스101' 전소미, 1위 지켰다…이변없는 I.O.I 멤버 11인 확정[종합]». Nate. April 2, 2016. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «I.O.I tops charts with last single». Naver. January 18, 2017. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «I.O.I Says Final Farewell With Disbandment Song 'Downpour'». Billboard. January 17, 2017. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «K-Pop Temporary Girl Group I.O.I Takes a Bow After Year in the Spotlight». Billboard. January 30, 2017. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «9 Things Only Found at PRISTIN's "HI! PRISTIN" Debut Showcase». KPopMap. March 22, 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Update: PRISTIN's Sub-Unit Debut Date Revealed». Soompi. May 8, 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «Watch: PRISTIN V Is Confident And Powerful In MV For First Unit Group Title Track "Get It"». Soompi. May 28, 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  11. «Update: PRISTIN V Exudes Charisma In New Teaser For "Like A V"». Soompi. May 16, 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  12. «PRISTIN disband after two years together». Metro UK. May 24, 2019. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  13. «Girl band I.O.I gets back together for new album in Oct». Yonhap News Agency (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմ Նայոն» հոդվածին։