Jump to content

Լիլավատի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլավատի մրցանակ
Տեսակմրցանակ մաթեմատիկայի բնագավառում
Հիմնադրվել է2010
ՊարգևադրողՄիջազգային մաթեմատիկական միություն
Շնորհվում էմաթեմատիկայի հանրայնացման գործում ունեցած ներդրման համար
Առաջին շնորհում2010 թվական
Անվանված էLilāvati?
Կայքmathunion.org/imu-awards/leelavati-prize(անգլ.)

«Լիլավատի» մրցանակ (անգլ.՝ Leelavati Award), միջազգային մրցանակ, որը տրվում է մաթեմատիկայի հանրայնացման գործում ունեցած ներդրման համար։ Մրցանակն անվանվել է նույնանուն մաթեմատիկական տրակտատի պատվին, որը գրել է 12-րդ դարի հնդիկ մաթեմատիկոս Բհասկարան։ Մրցանակը կազմում է մեկ միլիոն հնդկական ռուփի, հովանավորն է Infosys ՏՏ ընկերությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիլավատի» մրցանակն առաջին անգամ հանձնվել է 2010 թվականին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի ունեցած «Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսի» փակման արարողության ժամանակ։ Այդ մրցանակը սկզբում դիտարկվեց որպես միանգամյա պարգևատրում[1][2][3], սակայն մրցանակը համագումարի և զանգվածային լրատվամիջոցների մասնակիցների համընդհանուր հավանությանն արժանացավ և որոշվեց «Լիլավատի» մրցանակաբաշխությունն ընդգրկել համագումարի մշտական մրցանակների շարքում։ Ի տարբերություն մյուս մրցանակների՝ «Լիլավատի» մրցանակը հանձնվում է համագումարի ոչ թե բացման, այլ փակման ժամանակ։

Մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սայմոն Սինգխ (2010)[4][5]
  • Ադրիան Պաենսա (2014)[6]
  • Ալի Նեսին (2018)[7][8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Leelavati Prize».
  2. «Leelavati Award for public outreach on mathematics». {{cite web}}: |first= missing |last= (օգնություն); External link in |first= (օգնություն)
  3. «International math prize named after Leelavati». {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)(չաշխատող հղում)
  4. «First Leelavati Prize Goes to Simon Singh». {{cite web}}: |first= missing |last= (օգնություն); External link in |first= (օգնություն)
  5. «Simon Singh wins maiden Leelavati Award» (PDF). {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  6. «Leelavati Prize Winner». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն); External link in |first= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Leelavati Prize 2018
  8. arevelk.am- Միջազգային մրցանակը ստանալիս թուրք գիտնականը շնորհակալություն է հայտնել հայ ընկերոջը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]