Լեյլա դե Լիմա
Լեյլա դե Լիմա թագալերեն Leila de Lima | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Iriga, Հարավային Կամարինես, Բիկոլի շրջան, Ֆիլիպիններ |
Քաղաքացիություն | Ֆիլիպիններ |
Կրթություն | San Beda University?, De La Salle University?, San Beda College of Law? և La Consolacion College-Iriga City? |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և նախարար |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆիլիպինների Սենատի անդամ |
Կուսակցություն | Ֆիլիպինների լիբերալ կուսակցություն |
Կայք | leiladelima.ph |
Ստորագրություն | |
Leila de Lima Վիքիպահեստում |
Լեյլա Նորմա Եվլալիա Խոսեֆա Մագիստրադո դե Լիմա (թագալերեն Leila Norma Eulalia Josefa Magistrado de Lima, օգոստոսի 27, 1959, Iriga, Հարավային Կամարինես, Բիկոլի շրջան, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի քաղաքական գործիչ, իրավապաշտպան և իրավաբան։ Ֆիլիպինների կոնգրեսի սենատոոր (2016 թվականի հունիսի 30-ից)։ Նախկինում զբաղեցրել է Արդարադատության դեպարտամենտի քարտուղարի (2010-2015 թվականներ) և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի (2008-2010 թվականներ) պաշտոնները։ Ազատական կուսակցության անդամ (2015 թվականից)։ Հեռացել է արդարադատության նախարարի պաշտոնից 2016 թվականի մայիսի 9-ին՝ Ֆիլիպինների սենատի ընտրություններին մասնակցելու համար։ Արդյունքում, զբաղեցրել է Ֆիլիպինների սենատի 17-րդ գումարման տասներկու տեղերից մեկը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյլան ընտանիքի ավագ դուստրն է։ Նրա ծնողներն են Վիսենտե դե Լիման և Նորմա Մագիստրադոն[1]։ Նա ծնվել և մեծացել է Հարավային Կամարինես նահանգի Իրիգա քաղաքում։
Ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերին Լիման ճանաչվել է միջազգային իրավապաշտպանների և լրագրողների կողմից՝ Ֆիլիպինների Նախագահ Դուտերտեի քաղաքականությունը քննադատելու համար՝ կապված թմրանյութերի դեմ պատերազմի հետ, չնայած նրա դեմ քաղաքական բռնաճնշումներին[2]։ 2017 թվականի փետրվարի 17-ին տեղական դատարանը մեղադրանք առաջադրեց Լիմային[3]։ Փետրվարի 23-ին Մունտինլուպայի դատարանը Լիմայի նկատմամբ ձերբակալման հրամանագիր է արձակել՝ իբր թմրանյութերի մասին օրենքը խախտելու համար[4][5]։ Դե Լիման իր փաստաբանի գրասենյակում բախվել է թմրանյութերի հետ կապված գործերի՝ իբր Ֆիլիպինների արդարադատության նախարարի պաշտոնը թմրանյութերով զբաղվելու համար օգտագործելու համար։ Դե Լիման ձերբակալվել է հաջորդ առավոտ[6][7]։
2017 թվականի մարտի 16-ին Եվրախորհրդարանը դատապարտել է Ֆիլիպիններում տեղի ունեցած սպանությունների ալիքը (այսպես կոչված՝ ոչ դատական սպանություններ) և կոչ արել Դե Լիմային ազատել բանտից։ Խորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնել, որ մեղադրանքները, որոնցով բանտարկվել էր սենատոր Դե Լիման, գրեթե ամբողջությամբ կեղծ էին։ «Միջազգային համաներում»-ը սենատոր Դե Լիմային համարում է «խղճի կալանավոր»[8][9]։ Չնայած նրա բանտարկությանը, Լիման շարունակում է դիմակայել նախագահ Դուտերտեի քաղաքականությանը և մնում է Ֆիլիպինների սենատի և Ֆիլիպինների Լիբերալ կուսակցության անդամ[10][11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «De Lima, Leila Norma Eulalia Josefa, Magistrado» (PDF). Philippine Daily Inquirer. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «The Challengers: Leila de Lima». Foreign Policy. 2016 թ․ դեկտեմբերի 12.(չաշխատող հղում)
- ↑ «Philippines: Duterte critic Leila de Lima faces drugs charges». BBC News. 2017 թ․ փետրվարի 17.
- ↑ Reformina, Ina (2017 թ․ փետրվարի 23). «De Lima ordered arrested by RTC». ABS-CBNnews.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Leila de Lima, Critic of Duterte, Is Ordered Held by Court». The New York Times. 2017 թ․ փետրվարի 23. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Sen. Leila De Lima arrested over drug charges». CNN Philippines. 2017 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Power, Samantha (2017 թ․ մարտ). «Leila de Lima». TIME. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «JOINT MOTION FOR A RESOLUTION by the European Parliament». European Parliament. 2017 թ․ մարտի 16.
- ↑ «European Parliament condemns EJKs and calls for de Lima release». The Philippine Star. 2017 թ․ մարտի 16.
- ↑ «A Philippine senator defies her president — from behind bars». The Los Angeles Times. 2017 թ․ մարտի 29.
- ↑ «Living in Fear, Duterte's Chief Critic Speaks Out From Philippine Jail». The New York Times. 2017 թ․ մարտի 24.
- ↑ «Defying Duterte». Vice News. 2017 թ․ մարտի 3.