Լեյլա Ալ-Ատար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյլա Ալ-Ատար
արաբ․՝ ليلى العطار‎‎
Ծնվել էմայիսի 7, 1944(1944-05-07)
ԾննդավայրԲաղդադ, Իրաքի թագավորություն
Վախճանվել էհունիսի 27, 1993(1993-06-27) (49 տարեկան)
Մահվան վայրԲաղդադ, Իրաք
Քաղաքացիություն Իրաքի թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունIraqi Artists Syndicate?
 Layla Al-Attar Վիքիպահեստում

Լեյլա Ալ-Ատար (արաբ․՝ ليلى العطار‎‎, մայիսի 7, 1944(1944-05-07), Բաղդադ, Իրաքի թագավորություն - հունիսի 27, 1993(1993-06-27), Բաղդադ, Իրաք), իրաքցի նկարչուհի, Իրաքի գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն։ ԶԼՄ-ներում հայտնի է դարձել 1993 թվականին՝ ԱՄՆ-ի կողմից Իրաքի վրա կատարված ռմբակոծությունից զոհվելուց հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյլա Ալ-Ատարի աշխատանքներից մեկը

Լեյլա Ալ-Ատարը ծնվել է 1944 թվականին, Բաղդադում։ 1965 թվականին ավարտել է Բաղդադի գեղեցիկ արվեստների ակադեմիան։ Պարբերաբար մասնակցել է ազգային ու միջազգային տարբեր ցուցահանդեսների ինչպես Իրաքում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս։ Դրանցից հինգին ներկայացված են եղել միայն կին նկարիչներ։ Մասնավորապես, մասնակցել է Քուվեյթի բիենալեին (1973), Արաբական առաջին բիենալեին (Բաղդադ, 1974), Արաբական երկրորդ բիենալիեն (1976), Քուվեյթի բիենալեին (1981), ինչպես նաև ոսկե մեդալ է ստացել Կահիրեի բիենալեի ժամանակ (1984)։

1991 թվականին Իրաք-քուվեյթյան պատերազմի ավարտից հետո Լեյլա Ան-Ատարը բաղդադյան «Ռաշիդ» հյուրանոցի հատակին ստեղծել է խճանկար. այստեղ հաճախ էին հյուրընկալվում օտարերկրացի հյուրեր։ Նա պատկերել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագին, իսկ դիմանկարի տակ անգլերենով ու արաբերենով գրված է եղել «Բուշը հանցագործ է» (անգլ.՝ Bush is criminal): Արաբական մշակույթում մարդու պատկերը տրորելը խիստ վիրավորանք է համարվում, այդ պատճառով նկարը միանգամից գրավել է ամերիկացի դիվանագետների ուշադրությունը, և այդ մասին հաղորդվել է Բուշին։ 1993 թվականի հունիսի 28-ին Լեյլան, նրա ամուսինն ու տան աշխատողը սպանվել են ամերիկյան ռմբակոծության արդյունքում։ Հարվածի պատճառով Լեյլայի աղջիկը կորցրել է տեսողությունը։ Ըստ պաշտոնական վարկածի` հարվածի թիրախը իրաքյան հետախուզության գլխամասն էր, սակայն կարծիք կա, թե Լեյլան դարձել է Բուշի վրեժի զոհը[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիս Քրիստոֆերսոնը Լեյլային է նվիրել իր «The Circle (Song for Layla Al-Attar and Los Olvidados of Argentina)» երգը։ Կոլումբիացի երգչուհի Մարթա Գոմեսը կատարել է Քրիստոֆերսոնի The Pilgrim. A celebration of Kris Kristofferson երգը` մեկ քառատող ավելացնելով իսպաներենով[2]։
  • Հիթեր Ռաֆֆոյի «Ցանկության ինը մասերը» պիեսում կա Լայալի կերպարը, որը հիմնված է Լեյլա Ալ-Ատարի վրա[3]։ Պիեսը մոնոներկայացում է, և դրա բոլոր կերպարներին, այդ թվում` Լայալին, խաղում է հենց ինքը` Ռաֆֆոն։ Ըստ նրա խոսքի՝ պիեսը գրելու համար առիթ է դարձել Լեյլայի նկարը, որը հեղինակը տեսել է պատկերասրահում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Её убили за карикатуру на Джорджа Буша. Лейла аль-Аттар
  2. Marta Gómez: De dulce by Carles Gracia Escarp 21/06/2013 for cancioneros.com Accessed online using Google Translate on June 25, 2015
  3. 3,0 3,1 Sandler, Lauren. «An American and Her Nine Iraqi SistersThe New York Times. October 17, 2004. Retrieved on April 13, 2014.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]