Լեյլա Ալ-Ատար
Լեյլա Ալ-Ատար արաբ․՝ ليلى العطار | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1944 |
Ծննդավայր | Բաղդադ, Իրաքի թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 27, 1993 (49 տարեկան) |
Մահվան վայր | Բաղդադ, Իրաք |
Քաղաքացիություն | Իրաքի թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Iraqi Artists Syndicate? |
Layla Al-Attar Վիքիպահեստում |
Լեյլա Ալ-Ատար (արաբ․՝ ليلى العطار, մայիսի 7, 1944, Բաղդադ, Իրաքի թագավորություն - հունիսի 27, 1993, Բաղդադ, Իրաք), իրաքցի նկարչուհի, Իրաքի գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն։ ԶԼՄ-ներում հայտնի է դարձել 1993 թվականին՝ ԱՄՆ-ի կողմից Իրաքի վրա կատարված ռմբակոծությունից զոհվելուց հետո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյլա Ալ-Ատարը ծնվել է 1944 թվականին, Բաղդադում։ 1965 թվականին ավարտել է Բաղդադի գեղեցիկ արվեստների ակադեմիան։ Պարբերաբար մասնակցել է ազգային ու միջազգային տարբեր ցուցահանդեսների ինչպես Իրաքում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս։ Դրանցից հինգին ներկայացված են եղել միայն կին նկարիչներ։ Մասնավորապես, մասնակցել է Քուվեյթի բիենալեին (1973), Արաբական առաջին բիենալեին (Բաղդադ, 1974), Արաբական երկրորդ բիենալիեն (1976), Քուվեյթի բիենալեին (1981), ինչպես նաև ոսկե մեդալ է ստացել Կահիրեի բիենալեի ժամանակ (1984)։
1991 թվականին Իրաք-քուվեյթյան պատերազմի ավարտից հետո Լեյլա Ան-Ատարը բաղդադյան «Ռաշիդ» հյուրանոցի հատակին ստեղծել է խճանկար. այստեղ հաճախ էին հյուրընկալվում օտարերկրացի հյուրեր։ Նա պատկերել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագին, իսկ դիմանկարի տակ անգլերենով ու արաբերենով գրված է եղել «Բուշը հանցագործ է» (անգլ.՝ Bush is criminal): Արաբական մշակույթում մարդու պատկերը տրորելը խիստ վիրավորանք է համարվում, այդ պատճառով նկարը միանգամից գրավել է ամերիկացի դիվանագետների ուշադրությունը, և այդ մասին հաղորդվել է Բուշին։ 1993 թվականի հունիսի 28-ին Լեյլան, նրա ամուսինն ու տան աշխատողը սպանվել են ամերիկյան ռմբակոծության արդյունքում։ Հարվածի պատճառով Լեյլայի աղջիկը կորցրել է տեսողությունը։ Ըստ պաշտոնական վարկածի` հարվածի թիրախը իրաքյան հետախուզության գլխամասն էր, սակայն կարծիք կա, թե Լեյլան դարձել է Բուշի վրեժի զոհը[1]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիս Քրիստոֆերսոնը Լեյլային է նվիրել իր «The Circle (Song for Layla Al-Attar and Los Olvidados of Argentina)» երգը։ Կոլումբիացի երգչուհի Մարթա Գոմեսը կատարել է Քրիստոֆերսոնի The Pilgrim. A celebration of Kris Kristofferson երգը` մեկ քառատող ավելացնելով իսպաներենով[2]։
- Հիթեր Ռաֆֆոյի «Ցանկության ինը մասերը» պիեսում կա Լայալի կերպարը, որը հիմնված է Լեյլա Ալ-Ատարի վրա[3]։ Պիեսը մոնոներկայացում է, և դրա բոլոր կերպարներին, այդ թվում` Լայալին, խաղում է հենց ինքը` Ռաֆֆոն։ Ըստ նրա խոսքի՝ պիեսը գրելու համար առիթ է դարձել Լեյլայի նկարը, որը հեղինակը տեսել է պատկերասրահում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Её убили за карикатуру на Джорджа Буша. Лейла аль-Аттар
- ↑ Marta Gómez: De dulce by Carles Gracia Escarp 21/06/2013 for cancioneros.com Accessed online using Google Translate on June 25, 2015
- ↑ 3,0 3,1 Sandler, Lauren. «An American and Her Nine Iraqi Sisters.» The New York Times. October 17, 2004. Retrieved on April 13, 2014.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pope, Hugh. «Artist’s rendering: After Painter Dies, A Myth is Bom in Insular Iraq? Baghdadis Believe Ms. Attar Was Target of US Missiles.» Asian Wall Street Journal. (June 3, 2002). http://search.proquest.com/docview/398814196