Լեհաստանի երկրորդ բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհաստանի երկրորդ բաժանում
Լեհաստանը երկրորդ բաժանումից հետո (1793)
Ընդհանուր կորուստներ
Լեհաստանը առաջին երկու բաժանումներից հետո
Տարածքային կորուստներ
Ընդհանուր307,000 կմ2[1]
Պրուսիային58,000 կմ2[2]
Ռուսաստան250,000 կմ2

1793 թվականի Լեհաստանի երկրորդ բաժանումը Լեհաստանի երեք բաժանումներից (կամ մասնակցի անեքսիաներ) մեկն է, որով վերջ դրվեց Ռեչ Պոսպոլիտային 1795 թվականի դրությամբ։ Երկրորդ մասնատումը հետևանք էր 1792 թվականի Ռուս-լեհական պատերազմի և Տարգովիցյան կոնֆեդերացիայի, որից հետո տարածքը բաժանվեց Ռուսական կայսրության և Պրուսիայի թագավորության միջև։ Մասնատումը ստիպված հաստատեց Լեհաստանի խորհրդարանը (Սեյմ) 1793 թվականին, որը ունեցավ քիչ կյանք և հետևեց Լեհաստանի երրորդ բաժանումը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1790 թվականին քաղաքական ճակատում Ռեչ Պոսպոլիտան ընկել էր այնպիսի անօգնական իրավիճակում, որ ստիպված էր դաշինք կնքել իր վաղեմի թշնամի Պրուսիայի հետ։ 1790 թվականին ստորագրված Լեհ-պրուսական պակտը, սին հույս պարգևեց, որ Ռեչ Պոսպոլիտան կարող է գտնել մի դաշինք, որը կարող է պաշտպանել իրենց, մինչ իրենք բարեփոխումներ կիրականացնեն[3]։ Բուրժուազիայի կողմից նախաձեռնած 1971 թվականի մայիսի սահմանադրությամբ հիմնադրվեց կառավարության երեք հակընդեմ ճյուղեր, որից դուրս մնաց Ռեպնինի սեյմը։ Այս բարեփոխումները ուղեկցվեցին հարևան երկրների զայրույթով, որոնք կարծում էին, որ Ռեչ Պոսպոլիտան կարող է վերածնունդ ապրել[4][5]։ Նորից Լեհաստանը խիզախություն ունեցավ առանց Ռուսաստանի համաձայնության փոփոխություններ կատարել և նորից բերեց Եկատերինա II-ի զայրույթը, ով կարծում էր, որ Լեհաստանը ընկել է արմատական Յակոբինիզմի ազդեցության տակ, որը շատ հայտնի էր Ֆրանսիայում։ Ռուսական զորքերը ներխուժեցին Ռեչ Պոսպոլիտան 1792 թվականին[4][5]։

Տեսարան 1792 թվականի Զելենցի ճակատամարտից, լեհերը նահանջում են։ Վոյսեխ Կոսսակի նկար:

1792 թվականի Ռուս-լեհական պատերազմի ընթացքում լեհական սահամանադրական ուժերը պաշտպանվում էին Ռուսական կայսրությունից, որոնց հրավիրել էին ռուսամետ լեհ մագնատները, որոնք հայտնի էին որպես Տարգովիցա համադաշնություն։ Պահպանողական ազնվականությունը հավատում էր, որ ռուսները կօգնեն վերադարձնել իրենց Ոսկե ազատությունը[4][5]։ Լքված լինելով իրենց պրուսացի դաշնակիցների կողմից և ունենալով փոքրաթիվ ուժեր` սահմանադրամետ լեհական ուժերը արքայազն Ժոզեֆ Պոնյատովսկու հրամանատարությամբ որոշակի հաջողությամբ պաշտպանվում էին, սակայն նրանց գործողությունները կանգնեցրեց գերագույն հրամանատար Ստանիսլավ Օգոստոս Պոնիատովսկի թագավորը։ Թագավորը որոշեց միանալ Տարգովիցա համադաշնությանը, ինչպես պահանջում էին ռուսները[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Davies, Norman (2005). God's Playground. A History of Poland. The Origins to 1795. Vol. I (revised ed.). Oxford University Press. էջ 394. ISBN 978-0-19-925339-5.
  2. Jacek Jędruch (1998). Constitutions, elections, and legislatures of Poland, 1493–1977: a guide to their history. EJJ Books. էջեր 186–187. ISBN 978-0-7818-0637-4. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  3. Piotr Stefan Wandycz (2001). The Price of Freedom: A History of East Central Europe from the Middle Ages to the Present. Taylor & Francis Group. էջ 128. ISBN 978-0-415-25490-8. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Henry Smith Williams (1904). The Historians' History of the World: Poland, The Balkans, Turkey, Minor eastern states, China, Japan. Outlook Company. էջեր 88–91. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Jerzy Lukowski; W. H. Zawadzki (2001). A Concise History of Poland: Jerzy Lukowski and Hubert Zawadzki. Cambridge University Press. էջեր 101–103. ISBN 978-0-521-55917-1. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.