Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ
Изображение орденской планки
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Տեսակմեդալ
Վիճակագրություն
Պարամետրեր29 (տրամագիծ)
Հիմնադրման ամսաթիվհունվարի 1 (13), 1865
Հերթականություն
 Medal For the suppression of the Polish rebellion Վիքիպահեստում

Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ (ռուս.՝ Медаль за усмирение польского мятежа, լեհ.՝ Medal za Uśmierzenie Buntu Polskiego), Ռուսական կայսրության պետական մրցանակ, որով խրախուսվում էին Լեհական թագավորությունում, Հյուսիսարևմտյան երկրամասում և Վոլինի պատմական տարածքներում 1863-1864 թվականների ապստամբությունը ճնշելու համար։ Մեդալը ստեղծվել է 1865 թվականին, այն ունեցել է երկու տարբերակ՝ բաց բրոնզագույն և մուգ բրոնզագույն մեդալ, որոնցով պարգևատրվում էին մարդկանց տարբեր խմբեր։ Հատվել է մոտ 370 հազար բաց բրոնզագույն և ավելի քան 230 հազար մուգ բրոնզագույն մեդալ։ Մեդալը կրծքին կրում էին սպիտակ-նարնջագույն-սև ժապավենի վրա։ Մեդալի հիմնադիրն է Ալեքսանդր II-ը։

Հաստատման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարյան ապստամբությունների ավարտից հետո, արդեն հարկ եղավ պարգևատրել այն մարդկանց, ովքեր մասնակցել են ապստամբությունը ճնշելու գործին։ Առաջին հայտնի փաստաթուղթը, որում խոսվում է մեդալի ստեղծման մասին դա Ալեքսանդր II-ի հրամանագիրն էր, որում 1864 թվականի օգոստոսի 3-ին պարգևատրվեց պատերազմի մինիստր՝ Դ. Ա. Միլյուտինը։ Հայտնի է նաև վիլենական գեներալ-նահանգապետի նամակը ճնշող ապստամբության ղեկավարներից Մ. Ն. Մուրավյովին, որտեղ շարադրվում է պարգևի նախագիծը։ Ենթադրվում էր, որ մեդալիի դիմերեսի կենտրոնում պետք է պատկերված Սուրբ Գևորգի պատկերը, իսկ նրա հակառակ կողմում կայսեր մոնոգրամը այս մակագրությամբ.

Ապստամբությունը ճնշելու համար, 1863 թ.
- «За подавление мятежа и крамолы 1863 г.»

Արդյունքում, հոկտեմբերի 1-ին էսկզբունքորեն հաստատվեց ուրիշ տեսակի նկար և ժապավենիսկ 1864 թվականի դեկտեմբերի 5-ին կայսերական հրամանով հաստատվեցին մեդալով պարգևատրելու կանոնները, որոնք հետագայում մի քանի անգամ ճշգրտվեցին։ Պարգևի հիմնման մասին հայտարարվեց կայսեր՝ Կառավարական սենատին 1865 թվականի հունվարի 1-ին տրված հրամանում[1]։

Շնորհելու կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառ բրոնզե մեդալներ պարգևատրվել են.

  • նրանք, ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին, կամ գտնվում են զինված ուժերի կատարման ռազմական պարտականությունների շրջանում՝ բոլոր կոչումներում, այդ թվում գեներալներ, սպաներ, մարտիկներ և ապաշարային մարտիկներ ցածր շարքերում։ Ալեքսանդր II-ի հրամանատարությամբ, 1865 թվականի հունիսի 29-ին, մեդալ ստանալու իրավունքով մեդալները տարածվեցին բոլոր երեք փոքրառուսական ձիասպորտի կազակական զորամասերում, և մեկ հատ՝ Չեռնիգովի մարզում։
  • բժիշկները, հաշվապահները, հոգևոր պաշտոնյաները, որոնք 1863-1864 թվականներին մասնակցել ճակատամարտում ապստամբների դեմ, կամ որոնք գտնվում են զիզված ուժերում։
  • պաշտոնաթող ցածր կոչումներ վայելող մասնակիցները, գյուղացիները, աշխարհազորը և բոլոր դասերի այն մարդիկ, ովքեր կռվելեն զենքը ձեռքին։
  • Բացի դրանից պարգևատրվել են ռազմական ծովային բաժինները, ովքեր իրականացնում են ապստամբություններ Կուրլյանդրիի ափերի մոտ (Այս կատեգորիայում մեդալ ստանալու իրավունքը սկսվեց 1877 թվականի հունվարի 29-ից ).

1865 թվականի հունվարի 29-ի Ալեքսանդր 2-րդի հատուկ հրամանով որոշվեց բաց բրոնզագույն մեդալով պարգևատրել երկու օտարերկրացիների՝ պրուսական զորքերի կապիտան Վերդի դյու Վերնուին և Պրուսիայի թագավորի համհարզ (ֆլիգել-ադյուտանտ) գնդապետ Տրեսկովին։ Ապստամբության ժամանակ նրանք գեներալ Ֆ. Ֆ. Բերգի շտաբի կազմում էին։

Մուգ բրոնզե մեդալներ պարգևատրվել են.

  • քաղաքային և բանակային պաշտոնյաները, որոնք 1863-1864 թվականներին ծառայում էին լեհական կայսրության տարածքներում և արևմտյան ուժերում, ուղղակիորեն ներգրավված չէին պայքարի մեջ, բայց նրանց գործողություններն օգնեցին ճնշել ապստամբությունը։
  • բոլոր դավանանքների հոգևոր ներկայացուցիչները, ովքեր նպաստել են ապստամբության կասեցմանը։
  • Գյուղի բնակիչները, գտնվում էին արևմտյան շրջանի գյուղական հսկողության կազմում, բայց վառ բրոնզե մեդալի իրավունք չունեին։
  • բոլոր դասերի մարդիկ, այդ թվում ցածր կարգերի մարդիկ, թոշակառուները, ֆերմերները պարգևատրվել են մեդալներով իրենց նվիրվածությունը և արիությունը ապստամբության ժամանակ ցույց տալու համար։

Բացի այդ, կայսեր 1865 թվականի հուլիսի 2-ի հրամանով պարգևների ստացումը տարածվում էր Վարշավյան, Վիլենյան և Կիևյան ազատագրական պայքարները ղեկավարող բոլոր անձանց վրա։

Իրավունք չունեին պարգևատրելու անձանց, ովքեր դատական գործընթացի կամ հետաքննության մեջ էին, ինչպես նաև բոլոր տեսակի վարձու ծառայող մարդկանց, այդ թվում՝ մարկիտանտներին (բանակի պարենավաճառ և խմիչքի մանրավաճառ խանութպան) և դերձակներին, ովքեր մասնակցություն չունեին ռազմական գործողություններին և ղեկավարությանը մատուցած ծառայությունների համար չեն արժանացել այլ պարգևների։

Մեդալի նկարագրությունը և դրամահատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակի տեսքով մեդալը մուգ կամ բաց բրոնզից ունի 29 մմ տրամագիծ։ Դրամամեքենան հարթ է։ Մեդալի երեսային կողմում պատկերված է Ռուսական կայսրության զինանշանը՝ երկգլխանի արծիվի տեսքով։ Հակառակ կողմի կենտրոնում գրված է «1863-1864», իսկ ամբողջ երկայնքով, հետևյալ գրությունը.

Լեհական ապստամբությունը ճնշելու համար
- «ЗА УСМИРЕНIЕ ПОЛЬСКАГО МЯТЕЖА»

Գրության սկզբի և վերջի միջև ներփակված է փոքր ձորսթերթիկանի վարդաքանդակ[2][3][4][5][6]։

1865-1868 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Սանկտ Պետերբուրգի դրամատանը հատվել է 368 133 բաց բրոնզե և 231 221 մուգ բրոնզե մեդալ։ Մեդալները պատրաստվել են տարբեր մասնաքանակներով։ 1865 թվականին հատվել են ամբողջ բաց բրոնզագույնները և 24 800 մուգ բրոնզագուններ, 1866 թվականին հատվել են մուգ բրոնզագույնների մեծ մասը, ավելի կոնկրետ 187 685 հատ, իսկ 1867 և 1868 թվականներին հատվել է համապատասխանաբար 9736 և 9000 մուգ բրոնզագույն մեդալներ։ Մեդալների համար ժապավենները արտադրվել են գործարանատեր Լոսևի կողմից, և արժեին 48 կոպեկ 1 արշինի համար։ Մեկ մեդալի համար անհրաժեշտ էր 3 վերստ ժապավեն։ Դրամահատման մեքենայի մետաղի մասին հայտնի է, որ տոմպակը (բաց բրոնզագույնը) տրամադրում էր Վիլմանստրադյան և Սանկտ Պետերբուրգյան երկրորդ գիլդիայի վաճառական Իվան Ֆիլիպովը։ Մետաղի գինը կազմում էր 15 ռուբլի մեկ փուտի համար։

Մեդալների պատրաստումը թույլատրվում էր նաև մասնավոր արհեսանոցներին, այդ իսկ պատճառով հայտնի են մեդալների մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են ինչպես պատկերի դետալների մանրամասներով, այնպես էլ իրենց չափերով։ Հայտնի է, որ 1865 թվականի հունվարի 16-ին ֆինանսների նախարարը թույլ է տվել Սանկտ Պետերբուրգի 2-րդ գիլդիայի վաճառական Դմիտրի Նիկոլաևիչ Դեգտյարյովին պատրաստել տվյալ մեդալները՝ վաճառքի համար։

Հայտնի է նաև մեդալների ֆրանսիական տարբերակները[7]։

Մեդալները կրելու կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը կանթ ուներ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել կրծքի վրա։ Մեդալի ժապավենն ունի 3 գույն՝ նարնջագույն, սպիտակ և սև, որոնք համընկնում են Ռուսական կայսրության նախկին դրոշի հետ։ Նիկոլայ II-րդի հրամանով՝ 1911 թվականի օգոստոսի 13-ից վիրավորները հնարավորություն ստացան կրել այս մեդալները բանտիկով ժապավենի վրա[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դ. Ի. Փեթերս XIX-XX դարերի Ռուսական կայսրության պետական պարգևներ. Ժողովածու. — Մոսկվա.: Археографический центр, 1996. — С. 184-185. — 291 с. — ISBN 5-86169-043-X - № 144
  2. Իվորսեն, Յուլիուս Գոթլիբ, Ալեքսանդր II-ի ժամանակաշրջանում պարգևատրված մեդալներ, Սանկտ Պետերբուրգ, 1880 — 23, էջեր 23 — 23 էջ։
  3. «Медаль «За усмирение Польского мятежа», бронза». Сайт «Награды императорской России 1702-1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ». Сайт «Награды императорской России 1702-1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. Վ. Պ. Սմիրվոն Описанiе русскихъ медалей. №668. — Սանըկ Պետերբուրգ, 1908. — С. 340, 715.
  6. Վ. Պ. Սմիրվոն Ալեքսանդր II-ի ժամանակաշրջանի մեդալների բացատրություն. — Սանկտ Պետերբուրգ, 1880. — С. 23.
  7. «Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ». «1702-1917 թվականներին Ռուսաստանի կայսրեական պարգևներ» կայքում. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Կուզնեցով, Ն. Չեպուրնով Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ, 1863-1864 թթ // Պարգևատրված մեդալ.2-րդ աստիճանի. — Մոսկվա: Պատրիոտ, 1995. — Т. 1. — С. 163-165. — ISBN 5-7030-0452-7
  • Ն. Ի. Չեպուրնով Ռուսական կայսրության մեդալ. — Մոսկվա: «Русский мир» հրատարակչություն, 2000. — С. 447. — 768 с. — ISBN 5-89577-024-X
  • Ա. Վիկտորով Начинающему коллекционеру. Русские ордена и медали XIX-XX веков // Պետերբուրգյան կոլեկցիոներ : газета. —Սանկտ Պետերբուրգ., 2006. — В. 39. — № 4. — С. 27.
  • Իզոտովա Մ.Ա., Ցարյովա Թ.Բ. ԽՍՀՄ և Ռուսականկայսրության մեդալներ. — Ռոստով: ООО ИД «Валдис», 2010. — С. 265-267. — 736 с. — ISBN 978-5-9567-0960-3
  • Մ. Դեմմենի Сборникъ указовъ по монетному и медальному делу въ Россiи 1649-1881. В 3-х томах. — СПб., 1887. — Т. 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]