Լեդի Մակբեթի էֆեկտ
Լեդի Մակբեթի էֆեկտ (հայտնի է նաև որպես Մակբեթ էֆեկտ, Պիլատի Պոնտոսի համախտանիշ), հոգեբանական ֆենոմեն, որը կապված է մարդու հոգեկանի մտավոր և ֆիզիկական մաքրության հետ․ ամոթի զգացում ունեցող մարդը ձգտում է լվացվել, որպեսզի «լվանա» երևակայական մեղքերը[1]։ Էֆեկտն անվանվել է Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի հերոս լեդի Մակբեթի պատվին, որին ձեռքերի վրա սպանությունից հետո արյան հետքեր են թվում, և նա բացականչում է՝ «Հեռու, անիծվա՛ծ բիծ»։
Մակբեթ էֆեկտի առկայությունը փորձարարական կերպով հաստատել և նկարագրել են ամերիկացի հոգեբաններ Չժուն Չենբոն և Քաթի Լիլենկվիստը։ Գիտափորձերից մեկում մասնակիցներին բաժանել են երկու խմբի, նրանցից մեկում փորձարարներին խնդրել են հիշել իրենց կյանքից որևէ դատապարտելի իրադարձություն (սուտ, խաբեություն և այլն), իսկ երկրորդում՝ իրադարձություն, որով նրանք կարող էին հպարտանալ։ Դրանից հետո երկու խմբերի փորձարարներին առաջարկվում էր լրացնել բացակայող տառերը՝ «W_ _H», «SH_ _ER» և «S_ _P»։ Մասնակիցները, որոնց խնդրել են հիշել դատապարտելի արարքը, դեպքերի 60 %-ում ընտրել են «մաքրող» հասկացություններ կազմող տառերը՝ WASH, SHOWER, SOAP: Դրական հիշողություններով մասնակիցներն ավելի շատ ընտրել են WISH, SHAKER, STOP պատասխանները[1]։
Մեկ այլ փորձով, նույնպիսի բարձր բարոյական և անբարոյական արարքների հիշատակումից հետո, որպես փոխհատուցում, փորձարկվողին առաջարկել են ընտրել իրենց նվերը։ Պարզվել է, որ առաջարկված հանցանքներից և հականեխումներից մեղքի զգացումով փորձվողները հաճախ են ընտրել հակասեպտիկ միջոցներ, մինչդեռ անփորձներն ընտրել են և՛ նրանք, և՛ մյուս նվերները մոտավորապես նույն հաճախականությամբ[1]։
Ըստ երևույթին, ազդեցությունը մեկուսացված է, քանի որ նրանք, ովքեր խնդրել են ստել բանավոր, նախընտրել են բանավոր հիգիենայի արտադրանքը, իսկ նրանք, ովքեր խնդրել են ստել գրավոր, ձեռքի մաքրող միջոցը գերադասել են լվացքի այլ միջոցներից և այլ վերահսկիչ արտադրանքից[2]։
Փորձարկումները նաև ցույց են տվել կատարված ընտրության ընկալման խեղաթյուրման նվազում. մարդիկ ձեռքերը լվացել և միևնույն ժամանակ «լվանում» են կասկածները կատարված ընտրության վերաբերյալ և ընդունում այն[3]։
Փորձարկվողների մեծ խմբերի վրա դեռ չի հաստատվել Լեդի Մակբեթի էֆեկտը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Zhong, Chen-Bo; Katie Liljenquist Washing Away Your Sins: Threatened Morality and Physical Cleansing(անգլ.) // Science : journal. — 2006. — Т. 313. — № 5792. — С. 1451—1452. — — PMID 16960010.
- ↑ Lee, Spike W. S.; Norbert Schwarz Dirty Hands and Dirty Mouths: Embodiment of the Moral-Purity Metaphor Is Specific to the Motor Modality Involved in Moral Transgression(անգլ.) // Psychological Science : journal. — 2010. — Т. 21. — С. 1423—1425.
- ↑ Lee, Spike W. S.; Norbert Schwarz Washing away postdecisional dissonance(անգլ.) // Science. — 2010. — Т. 328. — № 5979. — С. 709. — — PMID 20448177.
- ↑ Fayard, Jennifer; et al. Is cleanliness next to godliness? Dispelling old wives’ tales: Failure to replicate Zhong and Liljenquist (2006)(անգլ.) // Journal of Articles in Support of the Null Hypothesis : journal. — 2009. — Т. 6. — С. 21—30.