Լաուրա Սպելման Ռոքֆելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Սպելման Ռոքֆելլեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1839(1839-09-09)[1]
ԾննդավայրWadsworth, Medina County, Օհայո, ԱՄՆ
Մահացել էմարտի 12, 1915(1915-03-12)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԿիկվիտ, Մաունտ Փլեզանտ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԼեյք Վյու գերզմանոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբարեգործ և դպրոցի ուսուցիչ
ԱմուսինՋոն Դևիսոն Ռոքֆելլեր[2]
Ծնողներհայր՝ Harvey Buel Spelman?[3], մայր՝ Lucy Spelman?[3]
ԵրեխաներԷլիզաբեթ Ռոքֆելլեր Սթրոնգ, Ալթա Ռոքֆելլեր Փրենթիս, Էդիթ Ռոքֆելլեր Մըքքորմիք և Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր
 Kykuit Վիքիպահեստում

Լաուրա Սելեստիա «Սետտի» Սպելման Ռոքֆելլեր (սեպտեմբերի 9, 1839(1839-09-09)[1], Wadsworth, Medina County, Օհայո, ԱՄՆ - մարտի 12, 1915(1915-03-12)[1], Կիկվիտ, Մաունտ Փլեզանտ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի աբոլիցիոնիզստ, բարեգործ, ուսուցչուգի և Ռոքֆելլերների ընտանիքի հայտնի անդամ։

Եղել է Standard Oil-ի համահիմնադիր Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի կինը։ Նրա անունն են ստացել Ատլանտայում Սփելման քոլեջը և Լորա Սփելման Ռոքֆելլերի հուշահամալիրը[4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Սելեստիա Սպելմանը ծնվել է Օհայո նահանգի Ուադսվորթ քաղաքում՝ Հարվի Բուել Սպելմանի (1811–1881) և Լյուսի Հենրիի (1818–1897) ընտանիքում ովքեր Մասաչուսեթսից Օհայո էին տեղափոխվել։ Հարվին աբոլիցիոնիստ էր, որը ակտիվ գործունեություն էր ծավալում Միաբանության եկեղեցում և քաղաքական ոլորտում։ Սպելմանն ունեցել է ավագ որդեգրված քույր՝ Լյուսի Մարիա «Լյութ» Սփելման (մոտ 1837-1920)։

Անձնական կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլիվլենդում Լյութն ու Սպելմանը ծանոթացել են Ջոն Դեվիսոն Ռոքֆելերի հետ, երբ միասին հաշվապահական հաշվառման դասընթացներ էին հաճախում։ Ջոնը Ուիլյամ Էյվերի «Բիլլ» Ռոքֆելլերի (1810-1906) և Էլիզա Դևիսոնի (1813-1889) ավագ որդին էր[5]։

Ավելի ուշ վերադարձել է Նոր Անգլիա, որպեսզի անդամագրվեր Օրիդեի ինստիտուտին, դպրոցական ուսուցիչ դառնալու նպատակով։ Վերադառնալով Օհայո դասավանդելու, ամուսնացել է Ջոնի հետ 1864 թվականին։ Իր հարսանիքից հետո Սպելմանը շարունակել է ակտիվ աշխատել եկեղեցում (միացել է Ռոքֆելլերի միաբանությանը, Հյուսիսային բապտիստներին)։ Standard Oil ընտանեկան բիզնեսի զարգանալուն պես,սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել բարեգործությանը և երեխաներին։

Ամուսինները ունեցել են 5 երեխա՝

  • Դուստրը՝ էլիզաբեթը (1866-1906)
  • Դուստրը՝ Ալիսան (1869-1870)
  • Դուստրը՝ Ալտան (1871-1962)
  • Դուստրը՝ Էդիտը (1872-1932)
  • Միակ որդին՝ Ջոն Ռոքֆելլեր Ջունիորը (1874-1960), խոշոր բարերար[6]

Իրենց ողջ կյանքի ընթացքում Ռոկֆելլերների ընտանիքը շարունակել է իրենց եկամտի տասը տոկոսը նվիրաբերել բարեգործությանը, ներառյալ զգալի նվիրատվություններ Սպելման քոլեջին, որը հիմնադրվել է սևամորթ կանանց կրթելու համար[7]։ Լորա Սպելման Ռոքֆելլերը մահացել է 1915 թվականի մարտի 12-ին` 75 տարեկան հասակում սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Geni(բազմ․) — 2006.
  4. The Change Makers: From Carnegie to Gates, How the Great Entrepreneurs Transformed Ideas Into Industries. Macmillan. 2003 թ․ ապրիլի 11. էջ 248. ISBN 9780805069143. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին – via Google Books.
  5. Segall, Grant (2001 թ․ փետրվարի 8). John D. Rockefeller: Anointed with Oil. Oxford University Press. էջ 13. ISBN 9780195121476. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին – via Google Books.
  6. «J.D. ROCKFELLER JR. DEAD AT AGE OF 86; Philanthropist Who Made Career of Giving Millions Succumbs in Tucson J.D. ROCKEFELLER JR. DEAD AT AGE OF 86». timesmachine.nytimes.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Քլեյն, Մաուրի (2003 թ․ ապրիլի 11). The Change Makers: From Carnegie to Gates, How the Great Entrepreneurs Transformed Ideas Into Industries. Macmillan. էջ 248. ISBN 9780805069143. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին – via Google Books.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Սպելման Ռոքֆելլեր» հոդվածին։