Լագոա Միրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լագոա-Միրինից)
Լագոա Միրին
pt/Lagoa Mirim/es/Laguna Merín
Կոորդինատներ
Երկիր Բրազիլիա/Ուրուգվայ
Հայելու բացարձակ բարձրությունը 0 մ
Ավազանի մակերեսը 3750 մետր քառակուսի կմ²
Ամենամեծ խորությունը 30 մետր մ
Միջին խորությունը 7 մետր մ

Լագոա Միրին, (պորտ.՝ Lagoa Mirim, իսպ.՝ Laguna Merín), քաղցրահամ ջուր ունեցող լիճ Բրազիլիայի հարավային մասում և Ուրուգվայի արևելյան հատվածում։ Ուրուգվայի տարածքում լիճն անվանում են Լագունա Մերին։

Լճի երկարությունը հասնում է 220 կիլոմետրի, իսկ առավելագույն լայնությունը 42 կիլոմետրի[1]։ Լճի ընդհանուր մակերեսը հասնում է 3750 քառակուսի կիլոմետրի (54-րդ տեղն աշխարհում)։ Լագոա-Միրինը բաժանվում է Ատլանտյան օվկիանոսից ճահճացված ավազային շերտով։ 

Սան-Գոնսալո նեղ վտակի միջոցով Լագոա-Միրինը միանում է Պատուս լճին։ Լիճ են թափվում մի շարք գետեր, որոնցից ամենամեծը հանդիսանում է Ժագուարան գետը[2]։

Ափերը հիմնականում ճահճացված են, կան ավազե լողափեր։ Լճի Ուրուգվայի հատվածում կան մի քանի հանգստյան տներ։ Լճի հարևանությամբ գտնվող խոնավ տարածքը հանդիսանում է բրնձի աճեցման կարևորագույն տարածքներից մեկը։  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. МИРИН
  2. Латинская Америка Энциклопедический справочник, 2 том, «Советская энциклопедия», Москва, 1982год — 656с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագոա Միրին» հոդվածին։