Լագոա Միրին
| Կոորդինատներ | 32°45′0″S 52°50′0″W / 32.75000°S 52.83333°W | |
| Երկիր | Բրազիլիա/Ուրուգվայ | |
| Հայելու բացարձակ բարձրությունը | 0 մ | |
| Ավազանի մակերեսը | 3750 մետր քառակուսի կմ² | |
| Ամենամեծ խորությունը | 30 մետր մ | |
| Միջին խորությունը | 7 մետր մ | |
Լագոա Միրին, (պորտ.՝ Lagoa Mirim, իսպ.՝ Laguna Merín), քաղցրահամ ջուր ունեցող լիճ Բրազիլիայի հարավային մասում և Ուրուգվայի արևելյան հատվածում։ Ուրուգվայի տարածքում լիճն անվանում են Լագունա Մերին։

Լճի երկարությունը հասնում է 220 կիլոմետրի, իսկ առավելագույն լայնությունը 42 կիլոմետրի[1]։ Լճի ընդհանուր մակերեսը հասնում է 3750 քառակուսի կիլոմետրի (54-րդ տեղն աշխարհում)։ Լագոա-Միրինը բաժանվում է Ատլանտյան օվկիանոսից ճահճացված ավազային շերտով։
Սան-Գոնսալո նեղ վտակի միջոցով Լագոա-Միրինը միանում է Պատուս լճին։ Լիճ են թափվում մի շարք գետեր, որոնցից ամենամեծը հանդիսանում է Ժագուարան գետը[2]։
Ափերը հիմնականում ճահճացված են, կան ավազե լողափեր։ Լճի Ուրուգվայի հատվածում կան մի քանի հանգստյան տներ։ Լճի հարևանությամբ գտնվող խոնավ տարածքը հանդիսանում է բրնձի աճեցման կարևորագույն տարածքներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագոա Միրին» հոդվածին։ |
| ||||||
