Լաբիա թատրոն
Լաբիա թատրոն | |
---|---|
Տեսակ | կինոթատրոն |
Երկիր | ՀԱՀ |
Գտնվելու վայրը | Քեյփթաուն |
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 16, 1949 |
Կայք | labia.co.za |
Լաբիա թատրոն, Քեյփթաունի ամենահին անկախ կինոթատրոններից մեկն է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնօրինակ շենքը եղել է Իտալիայի դեսպանության ընդունելությունների սրահ, որը 1949 թվականի մայիսին բացել է արքայադուստր Լաբիան՝ որպես կենդանի կատարողական արվեստի բեմադրման թատրոն։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ ամենավաղ մասնավոր ֆիլմերն այստեղ ցուցադրվել են 1970-ականներից։
Երբ 1989 թվականի սեպտեմբերին Լուդի Կրուսը սկսեց ղեկավարել թատրոնը, Լաբիան սկսեց հիմնականում ցուցադրել պաշտամունքային, դասական և գեղարվեստական ֆիլմեր՝ որոշ տոմսարկղային հիթերով։ Պահպանվել են հին շենքի բնօրինակ հատվածների մեծ մասը, օրինակ տոմսերի տաղավարը, քաղցրավենիքի վաճառասեղանը և նույնիսկ նստատեղերը։
Փոփոխություններից հետո թատրոնում ներառվել են երեք կինոթատրոն, բար, սննդի տարածք և տեռաս։ Մի քանի տարի շարունակ Քլոֆի 50 հասցեում գտնվող Կենցաղի կենտրոնում կային երկու ժամանակակից էկրան, բայց այդ վայրը փակվել է 2013 թվականին։
Քրաուդֆանդինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսից Լաբիա թատրոնը "Digital Gold" անվան ներքո սկսեց իրականացնել քրաուդֆանդինգ[2]։ Նախաձեռնության նպատակն էր միջոցներ հավաքել թվային պրոյեկտորների, նոր սարքավորումների և արդիականացված ճեմասրահի համար։ Նախաձեռնությունը հաջող էր, քանի որ 885 անձինք հանգանակեցին ավելի քան 550000 ռանդ[2]։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարին Պաղեստինի համերաշխության արշավը (PSC) սպառնացել է բոյկոտել թատրոնը և բողոք ներկայացնել Մարդու իրավունքների Հարվաֆրիկյան հանձնաժողովին (HRC), երբ թատրոնը հրաժարվել է ցուցադրել «Ապարտհեյդի ճանապարհային քարտեզը» վավերագրական ֆիլմը, որը զուգահեռականներ է անցկացնում հարավաֆրիկյան ապարտհեյդի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության միջև իր քաղաքական հակասական բնույթի պատճառով և, ըստ թատրոնի սեփականատիրոջը, միակողմանիության պատճառով։ Պաղեստինի համերաշխության արշավը, այնուամենայնիվ, պնդում էր, որ դա տեղի է ունեցել տեղական սիոնիստական լոբբինգի և Right2Know շահույթ չհետապնդող փաստաբանական կազմակերպության պատճառով, որոնք թույլատրել էին ֆիլմի անվճար ցուցադրությունը կապված «Լաբիայի» հետ և ՀԱՀ մեղադրում էր Լաբիային՝ «սիոնիստական ֆեդերացիայի ճնշմանը ենթարկվելու մեջ»[3][4][5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Labia Theatre celebrates 70th birthday». eNCA. 2019 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 2,0 2,1 «The Labia Theatre: "Digital Gold"». The Labia Theatre. 2014 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին – via Thundafund.
- ↑ Hartley, Aziz; Butana, Kwanele (2012 թ․ փետրվարի 28). «PSC considers boycott of Labia». Independent Online (South Africa). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
- ↑ van Wyk, Lisa (2012 թ․ հունիսի 6). «Cancellation of pro-Palestinian documentary is 'discriminatory'». Mail & Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Davis, Rebecca (2012 թ․ հունիսի 8). «Israel-Palestine conflict comes to Cape Town – over a film». Daily Maverick. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Petersen, Carlo (2014 թ․ դեկտեմբերի 2). «Labia Theatre, Pro Palestine group clash». Independent Online (South Africa). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- I ♥ the Labia – a short film made in support of the theatre's crowdfunding effort