Jump to content

Լաբիա թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաբիա թատրոն
Տեսակկինոթատրոն
Երկիր ՀԱՀ
Գտնվելու վայրըՔեյփթաուն
Հիմնադրման ամսաթիվմայիսի 16, 1949
Հասցե68 Orange Street, Cape Town 8001
Կայքlabia.co.za

Լաբիա թատրոն, Քեյփթաունի ամենահին անկախ կինոթատրոններից մեկն է[1]։

Բնօրինակ շենքը եղել է Իտալիայի դեսպանության ընդունելությունների սրահ, որը 1949 թվականի մայիսին բացել է արքայադուստր Լաբիան՝ որպես կենդանի կատարողական արվեստի բեմադրման թատրոն։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ ամենավաղ մասնավոր ֆիլմերն այստեղ ցուցադրվել են 1970-ականներից։

Երբ 1989 թվականի սեպտեմբերին Լուդի Կրուսը սկսեց ղեկավարել թատրոնը, Լաբիան սկսեց հիմնականում ցուցադրել պաշտամունքային, դասական և գեղարվեստական ֆիլմեր՝ որոշ տոմսարկղային հիթերով։ Պահպանվել են հին շենքի բնօրինակ հատվածների մեծ մասը, օրինակ տոմսերի տաղավարը, քաղցրավենիքի վաճառասեղանը և նույնիսկ նստատեղերը։

Փոփոխություններից հետո թատրոնում ներառվել են երեք կինոթատրոն, բար, սննդի տարածք և տեռաս։ Մի քանի տարի շարունակ Քլոֆի 50 հասցեում գտնվող Կենցաղի կենտրոնում կային երկու ժամանակակից էկրան, բայց այդ վայրը փակվել է 2013 թվականին։

Քրաուդֆանդինգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսից Լաբիա թատրոնը "Digital Gold" անվան ներքո սկսեց իրականացնել քրաուդֆանդինգ[2]։ Նախաձեռնության նպատակն էր միջոցներ հավաքել թվային պրոյեկտորների, նոր սարքավորումների և արդիականացված ճեմասրահի համար։ Նախաձեռնությունը հաջող էր, քանի որ 885 անձինք հանգանակեցին ավելի քան 550000 ռանդ[2]։

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարին Պաղեստինի համերաշխության արշավը (PSC) սպառնացել է բոյկոտել թատրոնը և բողոք ներկայացնել Մարդու իրավունքների Հարվաֆրիկյան հանձնաժողովին (HRC), երբ թատրոնը հրաժարվել է ցուցադրել «Ապարտհեյդի ճանապարհային քարտեզը» վավերագրական ֆիլմը, որը զուգահեռականներ է անցկացնում հարավաֆրիկյան ապարտհեյդի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության միջև իր քաղաքական հակասական բնույթի պատճառով և, ըստ թատրոնի սեփականատիրոջը, միակողմանիության պատճառով։ Պաղեստինի համերաշխության արշավը, այնուամենայնիվ, պնդում էր, որ դա տեղի է ունեցել տեղական սիոնիստական լոբբինգի և Right2Know շահույթ չհետապնդող փաստաբանական կազմակերպության պատճառով, որոնք թույլատրել էին ֆիլմի անվճար ցուցադրությունը կապված «Լաբիայի» հետ և ՀԱՀ մեղադրում էր Լաբիային՝ «սիոնիստական ֆեդերացիայի ճնշմանը ենթարկվելու մեջ»[3][4][5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Labia Theatre celebrates 70th birthday». eNCA. 2019 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  2. 2,0 2,1 «The Labia Theatre: "Digital Gold"». The Labia Theatre. 2014 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին – via Thundafund.
  3. Hartley, Aziz; Butana, Kwanele (2012 թ․ փետրվարի 28). «PSC considers boycott of Labia». Independent Online (South Africa). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  4. van Wyk, Lisa (2012 թ․ հունիսի 6). «Cancellation of pro-Palestinian documentary is 'discriminatory'». Mail & Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  5. Davis, Rebecca (2012 թ․ հունիսի 8). «Israel-Palestine conflict comes to Cape Town – over a film». Daily Maverick. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  6. Petersen, Carlo (2014 թ․ դեկտեմբերի 2). «Labia Theatre, Pro Palestine group clash». Independent Online (South Africa). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • I ♥ the Labia – a short film made in support of the theatre's crowdfunding effort