Իրմա Մուլլոնեն
Իրմա Մուլլոնեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1956 (68 տարեկան) Պետրոզավոդսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բարբառագետ, լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Institute of Linguistics, Literature and History of the Karelian Research Centre of the Russian Academy of Sciences? և Պետրոզավոդսկի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | ուգրո-ֆիննական ուսումնասիրություններ, անվանաբանություն, լեզվաբանություն[1] և Ուգրո-ֆիննական լեզվաընտանիք[1] |
Ալմա մատեր | Պետրոզավոդսկի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Պարգևներ | |
Mullonen Irma Վիքիպահեստում |
Իրմա Իվանովնա Մուլոնեն (ռուս.՝ Ирма Ивановна Муллонен, հունվարի 29, 1956, Պետրոզավոդսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոզավոդսկի պետակա համալսարանում, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կարելիայի գիտական կենտրոնի լեզվի, գրականության և պատմության ինստիտուտի տնօրեն (2005-2015), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2019), Ռուսաստանի Դաշնության և Կարելիայի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրմա Մուլոնենը ծնվել է ինգերմանլանդական ֆինների ընտանիքում։ Հայրը կուսակցական և հասարարական գործիչ Իվան Ադամովիչ Մուլոնենն (1928-2017) է[2], մայրը՝ լեզվաբան, Պետրոզավոդսկի պետական համալսարանի պրոֆեսոր Մարիա Մուլոնենը (1930-2008)[3]։
1978 թվականին ավարտել է Պետրոզավոդսկի պետական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը՝ «ֆիննական լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ 1978-1981 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Կարելիայի մասնաճյուղի ասպիրանտուրայում։
1981 թվականին դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կարելյան գիտական կենտրոնի լեզվի, գրականության և պատմության ինստիտուտի լեզվաբանության բաժնի աշխատակից։ 1983 թվականին Տարտուում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Օյատի գետի ավազանի հիդրոնիմիան» թեմայով։
1993 թվականին սկսել է աշխատել Մերձբալթյան-ֆիննական բանասիրության և մշակույթի ֆակուլտետի ֆիննական լեզվի և գրականության ամբիոնում, 2001 թվականից՝ պրոֆեսոր։ 2000 թվականին Յոշկար-Օլում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Պրիսվիրի տեղանունները․ էթնոլեզվական շփման խնդիրները» (ռուս.՝ «Топонимия Присвирья: проблемы этноязыкового контактирования») թեմայով։ Պետրոզավոդսկի պետական համալսարանում վարում է «Ֆիննական լեզվի պատմություն» և «Ֆիննա-ուգրագիտություն» ներածություն"դասախոսությունների դասընթացները։
2005-2015 թվականներին եղել է ՌԳԱ Կարելիայի գիտական կենտրոնի Լեզվի, գրականության և պատմության ինստիտուտի տնօրեն[4]։ ՌԳԱ Կարելիայի գիտական կենտրոնի լեզվի, գրականության և պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, Պետրոզավոդսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, «Անվանագիտության հարցեր» (ռուս.՝ «Вопросы ономастики») ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրմա Մուլոնենը տեսական և ֆինն-ուգորական անվանաբանության, մերձբալթյան-ֆիննական լեզվաբանության, լեզվական շփումների տեսության հայտնի մասնագետ է։ 1994 թվականին կազմել է Կարելիայի վեպսյան տեղանունների եռալեզու (վեպս-ֆինն-ռուսերեն) ցանկը։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղանունների և մերձբալթյան-ֆիննական լեզվաբանության խնդիրների վերաբերյալ 200 հրատարակված գիտական աշխատանքների հեղինակ է[5]։
- Муллонен И. И. Гидронимия бассейна реки Ояти / Карел. фил. АН СССР, Ин-т яз., лит. и истории. — Петрозаводск: Карелия, 1988. — 160,[1] с. — ISBN 5-7545-0103-X
- Мамонтова Н. Н., Муллонен И. И. Прибалтийско-финская географическая лексика Карелии / Рос. акад. наук, Карел. науч. центр, Ин-т яз., лит. и истории. — Петрозаводск: КНЦ РАН, 1991. — 160 с. — ISBN 5-201-07813-3
- Муллонен И. И. Очерки вепсской топонимии. — СПб.: Наука, 1994. — 156 с. — ISBN 5-02-028155-7
- Муллонен И. И., Азарова И. В., Герд А. С. Словарь гидронимов Юго-Восточного Приладожья (бассейн р. Свирь) = Laatokan kaakkoisrannikon (Syvärin alueen) vesistönimien sanakirja / Под ред. А. С. Герда; С.-Петерб. гос. ун-т, Рос. акад. наук. Ин-т яз., лит. и истории Карел. науч. центра. — СПб.: Изд-во СПбГУ, 1997. — XXVI, [2], 192, [1] с. — ISBN 5-288-01849-9
- Муллонен И. И. Топонимия Присвирья: Проблемы этноязыкового контактирования / Рец.: д-р филол. наук А. С. Герд, канд. филол. наук Н. Н. Мамонтова; Институт языка, литературы и истории Карельского научного центра РАН. — Петрозаводск: ПетрГУ, 2002. — 356 с. — 700 экз. — ISBN 5-8021-0193-8
- Муллонен И. И. Введение в финно-угроведение : учебное пособие на финском языке = Johdatusta fennougristiikkaan / Петрозаводский гос. ун-т. — Петрозаводск: Изд-во ПетрГУ, 2007. — 124 с. — ISBN 978-5-8021-0710-2
- Муллонен И. И. Топонимия Заонежья: Словарь с историко-культурными комментариями / Рец.: д-р филол. наук А. С. Герд, канд. филол. наук К. К. Логинов. — Петрозаводск: Карельский научный центр РАН, 2008. — 242 с. — 400 экз. — ISBN 978-5-9274-0334-9
- Муллонен И. И., Азарова И. В., Герд А. С. Свод топонимов Заонежья / Под ред. А. С. Герда. — Петрозаводск: Карельский научный центр РАН, 2013. — 252 с. — ISBN 978-5-9274-0586-2
- Захарова Е. В., Кузьмин Д. В., Муллонен И. И., Шибанова Н. Л. Топонимные модели Карелии в пространственно-временном контексте. — М.: Языки славянских культур, 2018. — 272 с. — (Studia philologica). — ISBN 978-5-907117-12-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Учёные Карельского научного центра Российской академии наук: Биографический словарь / Отв. ред. И. М. Нестеренко, А. И. Слабунов. — Петрозаводск, 1999. — ISBN 5-88741-015-9
- Учёные Карельского научного центра Российской академии наук: Биографический словарь / Отв. ред. Ю. В. Савельев. — 3-е изд., доп. и перераб. — Петрозаводск: Карел. науч. центр РАН, 2012. — 420 с. — ISBN 978-5-9274-0490-2
- Финно-угорская мозаика: сборник статей к юбилею Ирмы Ивановны Муллонен. Studia Nordica I / Отв. ред. О. П. Илюха. — Петрозаводск: Карельский научный центр РАН, 2016. — 379 с. — ISBN 978-5-9274-0716-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- И. И. Муллонен на сайте КарНЦ РАН