Իրմա Մուլլոնեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրմա Մուլլոնեն
Ծնվել էհունվարի 29, 1956(1956-01-29) (68 տարեկան)
Պետրոզավոդսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբարբառագետ, լեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Institute of Linguistics, Literature and History of the Karelian Research Centre of the Russian Academy of Sciences? և Պետրոզավոդսկի պետական համալսարան
Գործունեության ոլորտուգրո-ֆիննական ուսումնասիրություններ, անվանաբանություն, լեզվաբանություն[1] և Ուգրո-ֆիննական լեզվաընտանիք[1]
Ալմա մատերՊետրոզավոդսկի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
 Mullonen Irma Վիքիպահեստում

Իրմա Իվանովնա Մուլոնեն (ռուս.՝ Ирма Ивановна Муллонен, հունվարի 29, 1956(1956-01-29), Պետրոզավոդսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոզավոդսկի պետակա համալսարանում, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կարելիայի գիտական կենտրոնի լեզվի, գրականության և պատմության ինստիտուտի տնօրեն (2005-2015), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2019), Ռուսաստանի Դաշնության և Կարելիայի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրմա Մուլոնենը ծնվել է ինգերմանլանդական ֆինների ընտանիքում։ Հայրը կուսակցական և հասարարական գործիչ Իվան Ադամովիչ Մուլոնենն (1928-2017) է[2], մայրը՝ լեզվաբան, Պետրոզավոդսկի պետական համալսարանի պրոֆեսոր Մարիա Մուլոնենը (1930-2008)[3]։

1978 թվականին ավարտել է Պետրոզավոդսկի պետական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը՝ «ֆիննական լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ 1978-1981 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Կարելիայի մասնաճյուղի ասպիրանտուրայում։

1981 թվականին դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կարելյան գիտական կենտրոնի լեզվի, գրականության և պատմության ինստիտուտի լեզվաբանության բաժնի աշխատակից։ 1983 թվականին Տարտուում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Օյատի գետի ավազանի հիդրոնիմիան» թեմայով։

1993 թվականին սկսել է աշխատել Մերձբալթյան-ֆիննական բանասիրության և մշակույթի ֆակուլտետի ֆիննական լեզվի և գրականության ամբիոնում, 2001 թվականից՝ պրոֆեսոր։ 2000 թվականին Յոշկար-Օլում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Պրիսվիրի տեղանունները․ էթնոլեզվական շփման խնդիրները» (ռուս.՝ «Топонимия Присвирья: проблемы этноязыкового контактирования») թեմայով։ Պետրոզավոդսկի պետական համալսարանում վարում է «Ֆիննական լեզվի պատմություն» և «Ֆիննա-ուգրագիտություն» ներածություն"դասախոսությունների դասընթացները։

2005-2015 թվականներին եղել է ՌԳԱ Կարելիայի գիտական կենտրոնի Լեզվի, գրականության և պատմության ինստիտուտի տնօրեն[4]։ ՌԳԱ Կարելիայի գիտական կենտրոնի լեզվի, գրականության և պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, Պետրոզավոդսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, «Անվանագիտության հարցեր» (ռուս.՝ «Вопросы ономастики») ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գրծիչ» կոչման շնորհում, 27 նոյեմբերի, 2018 թվական

Իրմա Մուլոնենը տեսական և ֆինն-ուգորական անվանաբանության, մերձբալթյան-ֆիննական լեզվաբանության, լեզվական շփումների տեսության հայտնի մասնագետ է։ 1994 թվականին կազմել է Կարելիայի վեպսյան տեղանունների եռալեզու (վեպս-ֆինն-ռուսերեն) ցանկը։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանունների և մերձբալթյան-ֆիննական լեզվաբանության խնդիրների վերաբերյալ 200 հրատարակված գիտական աշխատանքների հեղինակ է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]