Իվետտ Գոնդա
Իվետտ Գոնդա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | թեքվանդոյի մարզիկ |
Երկիր՝ | Կանադա և Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 28, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա |
Հասակ՝ | 171 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 49 կիլոգրամ[1] |
Իվետտ Գոնդա (ապրիլի 28, 1986, Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա), հունգարաբնակ կանադացի թեքվոնդոիստ։ Կանադա է տեղափոխվել 4 տարեկան հասակում։ 1995 թվականից մինչև 2013 թվականի կեսը Գոնդան պրոֆեսիոնալ կերպով հանդես է եկել Կանադայի դրոշի ներքո, հետագայում որոշել է պայքարել իր հայրենի երկրի Հունգարիայի համար։ Չնայած նրան, որ Իվետտը ներկայումս մրցում է Հունգարիայի դրոշի ներքո, նա դեռ շարունակում է մարզվել և ապրել Կանադայում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա սկսել է թաեքվոնդոյով զբաղվել 1995 թվականից։ Նա դարձել է երկրորդ կանադուհին, որը 2004 թվականին եղել է օլիմպիական հավաքականում։ Նա հինգերորդ տեղն Է զբաղեցրել 2003 թվականի աշխարհի առաջնությունում մինչև 47 կգ քաշային կարգում։
2008 թվականի ամառային Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնդան Կանադայի օլիմպիական թեքվանդոյի թիմի երեք անդամներից էր ամառային Օլիմպիական խաղերում Կարին Սերժերիի և Սեբաստիան Միշոյի հետ։
2008 թվականի օգոստոսի 20-ին Գոնդան մրցել է Հաննա Զայցին Շվեդիայից Պեկինի Օլիմպիական խաղերում իր առաջին մենամարտում և պարտվել է 2:0 հաշվով։ Հանդիպման արդյունքը անմիջապես վիճաբանություններ է առաջացրել, քանի որ Գոնդան բազմաթիվ հարվածներ է հասցրել, որոնցով նա կարող էր 2 միավոր ստանալ, եթե նա ընդունվեր մրցավարների կողմից։ Գոնդայի գլխավոր մարզիչ Շին Ուուկ Լիմը բողոքել է խաղի ընթացքում և դրանից հետո, սակայն անտեսվել է դատավորների կողմից[2]։
Կարիերայի շարունակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնդան 2011 թվականի Համաամերիկյան խաղերի մասնակից է, որտեղ ոսկե մեդալ է նվաճել այս մրցաշարում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճանաչվել է 2002 թվականի պատանեկան ազգային առաջնության և 2006 թվականի Ազգային ավագ առաջնության ամենաարժեքավոր խաղացողը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ The Canadian Press (2008 թ․ օգոստոսի 20). «Taekwondo medal hopeful Gonda eliminated». TSN.ca. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.olympic.ca/Beijing2008/EN/632/Athletes.htm Արխիվացված 2008-08-22 Wayback Machine
- Պեկինի օլիմպիական խաղերի պաշտոնական կայք
|