Իսպանիայի գետեր
Իսպանիայի գետերը հիմնականում սնվում են անձրևների հաշվին, ինչով պայմանավորված է գետերի ձմեռային առավելագույն և ամառային նվազագույն մակարդակը։ Այդ ժամանակահատվածում գետերի մեծամասնության մակարդակը իջնում է իսկ համեմատաբար ավելի փոքրերը չորանում են։ Սեզոնային փոփոխությունները ազդեցություն չեն ունենում Իսպանիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում որտեղ գետերը խոր են և ողջ տարվա ընթացքում ջրի մակարդակը մնում է անփոփոխ։ Պիրենեյնում, Անդալուզյան լեռներում մասամբ նաև Կենտրոնական Կորդիլերներում, անձրևաջրերով սնվող գետերը համալրում է ձնհալքները։ Իսպանիայի խոշորագույն գետերի շարքում կարելի է առանձնացնել Ատլանտյան օվկիանոսի ավազանին պատկանող`Տախո, Դուերո, Գվադիանա, Գուանդալկիվիր գետերը։ Միջերկրական ծովի ավազանի հետ կապված են`Էբրո, Խուկար, Սեգուրա գետերը Խոշոր գետերի մեծ մասը իրենց մակերեսային ջրերի հետ միասին նավարկելի են։ Իսպանիայի հյուսիսային գետերը, որոնք ենթակա չեն սեզոնային տատանումների, օգտագործվում են էներգետիկ նպատակներով, մնացածը հիմնականում ոռոգման համար։ Մի շարք գետերում կառուցված են արհեստական ջրամբարներ[1]։
Ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայում ամենաերկար գետերի ցանկը՝
№ |
Գետ | Իսպաներեն անվանումը | Երկարությունը Իսպանիայի տարածքում
, |
Ընդհանուր երկարությունը
, |
---|---|---|---|---|
1 | Էբրո | Ebro | 910 | 910 |
2 | Տախո | Tajo | 730 | 1007 |
3 | Գվադալկիվիր | Guadalquivir | 657 | 657 |
4 | Գվադիանա | Guadiana | 605 | 865 |
5 | Դուերո | Duero | 573 | 895 |
6 | Խուկար | Júcar | 498 | 498 |
7 | Խենիլ | Genil | 337 | 337 |
8 | Սեգուրա | Segura | 325 | 325 |
9 | Մինո | Miño | 310 | 310 |
10 | Տուրիա | Turia | 290 | 290 |
11 | Պիսուերգա | Pisuerga | 277 | 277 |
12 | Էսլա | Esla | 275 | 275 |
13 | Սեգրե | Segre | 250 | 261 |
14 | Տորմեց | Tormes | 247 | 247 |
15 | Սիլ | Sil | 225 | 225 |
16 | Խալոն | Jalón | 224 | 224 |
17 | Սուխար | Zújar | 210 | 210 |
18 | Տեր | Ter | 209 | 209 |
19 | Ալագոն | Alagón | 201 | 201 |
20 | Արագոն | Aragón | 197 | 197 |
21 | Խարամա | Jarama | 194 | 194 |
22 | Սիգուելա | Cigüela | 194 | 194 |
23 | Ալբերչե | Alberche | 192 | 192 |
24 | Գուադալոպե | Guadalope | 182 | 182 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Главный редактор А. М. Прохоров. Большая советская энциклопедия. Третье издание. Том 10. ИВА-ИТАЛИКИ. — М.: «Советская энциклопедия», 1970. — С. 497.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rivers of Spain Արխիվացված 2010-11-13 Wayback Machine