Իսկական կոբրաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկական կոբրաներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ենթակարգ Serpentes
Ինֆրակարգ Alethinophidia
Վերնաընտանիք Elapoidea
Ընտանիք Ասպիդներ (Elapidae)
Ցեղ Իսկական կոբրաներ (Naja)
Laurenti, 1768

Իսկական կոբրան[1], կամ կոբրան, կամ ակնոցավոր օձերը (լատ. Naja), թունավոր օձերի ցեղ է ասպիդների ընտանիքից։ Սրանք առավել հայտնի և տարածված օձերն են, որոնք կոչվում են «կոբրաներ», չնայած կան մի քանի այլ ցեղեր, որոնց ներկայացուցիչները կոչվում են նույն «Կոբրա սովորական անունով»։ Naja ցեղը, ըստ տարբեր դասակարգումների, ներառում է մոտ 97 տեսակ։ Հանդիպում են Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և Ինդոնեզիայում։ Կոբրան առավել ակտիվ է ապրիլի կեսերից մինչև հունիս և սեպտեմբերից մինչև նոյեմբերի կեսերը։ Հուլիսին էգը դնում է 9-19 ձու, որոնցից օգոստոսի վերջին — սեպտեմբերի սկզբին հայտնվում են ձագերը։ Կոբրաները սնվում են կրծողներով, երկկենցաղներով, թռչուններով, բայց, ինչպես մյուս ասպիդները, ուտում են նաև օձեր, այդ թվում՝ թունավոր։

Թիկնոցը բոլոր կոբրաների տարբերակիչ նշանն է։ Մարմնի այն մասը, որի մեջ կողերը հատուկ մկանների միջոցով բաժանվում են՝ կտրուկ փոխելով ձևը, կոչվում է թիկնոց։ Հանգիստ վիճակում կոբրան գրեթե ոչնչով չի տարբերվում շատ այլ օձերից։

Կոբրան անկասկած վտանգ է ներկայացնում մարդկանց և կենդանիների համար, բայց, ի տարբերություն իժ օձերի, նա միշտ նախազգուշացնում է իր ներկայության մասին։ Միայն անմիջական սպառնալիքի դեպքում կոբրան մի քանի կայծակնային հարձակումներ է կատարում թշնամու ուղղությամբ, որոնցից մեկը, որպես կանոն, ավարտվում է նպատակային խայթոցով։ Ընդ որում, ի տարբերություն իժերի, կոբրաները ակնթարթային կծում չեն անում, այլ ասես «ծամում են»՝ ծնոտները մի քանի անգամ շարժելով՝ զոհին բաց թողնելուց առաջ։ Որոշ տեսակներ (թքող կոբրան), պաշտպանվելու նպատակով կարող են թույն կրակել թշնամու աչքերին։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴՆԹ[1]-ի քննությումբ պայմանավորված տարբերում են 28 տեսակ, որոնք պատկանում են 4 ենթացեղերի[2]։

  • Naja atra
  • Միաթույն կոբրա (Naja kaouthia)
  • Naja mandalayensis
  • Հնդկական կոբրա (Naja naja)
  • միջինասիական կոբրա (Naja oxiana)
  • Ֆիլիպինյան կոբրա (Naja philippinensis)
  • Naja sagittifera
  • Naja samarensis
  • Սիամական կոբրա (Naja siamensis)
  • Թքող հնդկական կոբրա (Naja sputatrix)
  • Naja sumatrana
  • Naja savannula Broadley, Trape, Chirio & Wüster, 2018
  • Uraeus
  • Անգոլական կոբրա (Naja anchietae)

Naja annulifera Naja arabica Naja senegalensis Եգիպտական կոբրա(Naja haje) Naja nivea (Naja annulata) Ջրային կոբրա Քրիստի (Naja christyi) Սև-սպիտակ կոբրա (Naja melanoleuca) Naja multifasciata Afronaja Большая коричневая плюющаяся кобра (Naja ashei) Naja katiensis Мозамбикская кобра (Naja mossambica) Naja nigricincta Черношеяя кобра (Naja nigricollis) Naja nubiae Naja pallida Incertae sedis: † Naja antiqua † Naja iberica † Naja robusta

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кобры / Կողմ // Киреев — Конго. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 367. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 14). — ISBN 978-5-85270-345-3.
  2. V. Wallach, W. Wüster & D, G. Broadley (2009): In praise of subgenera: taxonomic status of cobras of the genus Naja Laurenti (Serpentes: Elapidae). Zootaxa 2236, S. 26—36 [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսկական կոբրաներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսկական կոբրաներ» հոդվածին։