Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան (Մոսկվա)
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան | |
---|---|
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Monument to soldiers-internationalists (Moscow) Վիքիպահեստում |
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան (ռուս.՝ Памятник воинам-интернационалистам), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Աֆղանական պատերազմում զոհված ինտերնացիոնալիստ զինվորներին։ Տեղադրված է Պոկլոննայա բլրի վրա գտնվող Հաղթանակի զբոսայգում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձանը ստեղծվել է աֆղանական պատերազմի վետերանների կազմակերպությունների նվիրատվություններով, ինտերնացիոնալիստ զինվորների անձնական ներդրումներով` Մոսկվայի կառավարության օժանդակությամբ։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Ս. Ա. Շչերբակովը և Ս. Ս. Շչերբակովը, ճարտարապետներ Յ. Պ. Գրիգորևը և Ս. Գրիգորևը։
Հուշարձանը ձախ ձեռքին սաղավարտով և աջ ձեռքին ինքնաձիգով, կամուֆլյաժային համազգեստով խորհրդային երիտասարդ զինվորի չորսմետրանոց բրոնզե պատկերաքանդակ է։ Զինվորը պատկերված է ժայռի եզրին կանգնած և նայում է հեռուն։ Զինվորի պատկերաքանդակը կանգնած է կարմիր գրանիտից պատրաստված պատվանդանին, որի վրա փակցված է ճակատամարտի պատկերով բրոնզաձույլ խորաքանդակ։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 27-ին և նվիրված է եղել Աֆղանստան խորհրդային զորքերի մուտք գործելու 25-ամյակին։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել աֆղանցի վետերաններ, Ամինի պալատը գրոհած հատուկջոկատայիններ, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник воинам-интернационалистам». Московский туристический портал. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- «В Москве открыт памятник воинам-интернационалистам». РИА Новости. 2004 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- «В Москве на Поклонной горе открыт памятник воинам-интернационалистам». Первый канал. 2004 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.