Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան (Մոսկվա)
![]() Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձանը | |
| |
Կոորդինատներ | 55°43′53.0400″ հս․ լ. 37°29′39.8400″ ավ. ե. / 55.731400000° հս․. լ. 37.494400000° ավ. ե.Կոորդինատներ: 55°43′53.0400″ հս․ լ. 37°29′39.8400″ ավ. ե. / 55.731400000° հս․. լ. 37.494400000° ավ. ե. |
Գտնվում է |
![]() Մոսկվա |
Կառուցվել է | 2004 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Ս. Ա. Շչերբակով, Ս. Ս. Շչերբակով |
Ներկա վիճակը | Կանգուն |
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան (ռուս.՝ Памятник воинам-интернационалистам), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Աֆղանական պատերազմում զոհված ինտերնացիոնալիստ զինվորներին։ Տեղադրված է Պոկլոննայա բլրի վրա գտնվող Հաղթանակի զբոսայգում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձանը ստեղծվել է աֆղանական պատերազմի վետերանների կազմակերպությունների նվիրատվություններով, ինտերնացիոնալիստ զինվորների անձնական ներդրումներով` Մոսկվայի կառավարության օժանդակությամբ։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Ս. Ա. Շչերբակովը և Ս. Ս. Շչերբակովը, ճարտարապետներ Յ. Պ. Գրիգորևը և Ս. Գրիգորևը։
Հուշարձանը ձախ ձեռքին սաղավարտով և աջ ձեռքին ինքնաձիգով, կամուֆլյաժային համազգեստով խորհրդային երիտասարդ զինվորի չորսմետրանոց բրոնզե պատկերաքանդակ է։ Զինվորը պատկերված է ժայռի եզրին կանգնած և նայում է հեռուն։ Զինվորի պատկերաքանդակը կանգնած է կարմիր գրանիտից պատրաստված պատվանդանին, որի վրա փակցված է ճակատամարտի պատկերով բրոնզաձույլ խորաքանդակ։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 27-ին և նվիրված է եղել Աֆղանստան խորհրդային զորքերի մուտք գործելու 25-ամյակին։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել աֆղանցի վետերաններ, Ամինի պալատը գրոհած հատուկջոկատայիններ, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Памятник воинам-интернационалистам»։ Московский туристический портал։ Վերցված է 2015-03-11
- «В Москве открыт памятник воинам-интернационалистам»։ РИА Новости։ 2004-12-27։ Վերցված է 2015-03-11
- «В Москве на Поклонной горе открыт памятник воинам-интернационалистам»։ Первый канал։ 2004-12-27։ Վերցված է 2015-03-11