Իմանուիլ Կանտի հուշարձան (Կալինինգրադ)
Իմանուիլ Կանտի հուշարձան | |
---|---|
Իմանուիլ Կանտի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1857 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կալինինգրադ |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Monument to Immanuel Kant (Kaliningrad) Վիքիպահեստում |
Իմանուիլ Կանտի հուշարձան (ռուս.՝ Памятник Канту), գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտի հուշարձանը, որը տեղադրված է նրա հայրենիքում՝ Քյոնիգսբերգում (ներկայիս Կալինինգրադում, Ռուսաստան)։
Բնօրինակ հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանտի բրոնզե քանդակը ստեղծվել է Բեռլինում քանդակագործ Քրիստիան Դանիել Ռաուխի նախագծով 1857 թվականին[1], սակայն հուշարձանի բացումը Քյոնիգսբերգում ֆինանսական դժվարությունների պատճառով տեղի է ունեցել ոչ անմիջապես, քանզի պարզվել է, որ տեղադրելու համար քաղաքի բնակիչների հավաքած գումարը բավարար չէ։ Չհերիքող գումարը հաջողվել է հավաքել շնորհիվ «Քյոնիգսբերգը և ժամանակակից քաղաքաշինությունը» (գերմ.՝ Königsberg und der moderne Stadtbau) գրքի հեղինակ Կառլ Ռոզենկրանցի (գերմ.՝ Karl Rosenkranz)։ Այդ գրքի հոնորարը նա նվիրաբերել է արձանի տեղադրման համար։
1864 թվականին հուշարձանը տեղադրվել է Պրինցեսինենշտրասե փողոցում[1] (գերմ.՝ Prinzessinnenstraße, այն այժմ գոյություն չունի, գտնվել է ներկայիս Լենինի պողոտայի շրջանում՝ «Կալինինգրադ» հյուրանոցի հարևանությամբ)։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել փիլիսոփայի մահվան 60-րդ տարելիցի օրը[2]։ 1884 թվականին հուշարձանը տեղափոխվել է Պարադեպլատց (գերմ.՝ Paradeplatz, այժմ՝ պուրակ Բալթյան դաշնային համալսարանի շենքի առջև)՝ Քյոնիգսբերգի համալսարանի շենքի առջև։
Հուշարձանը անհետ կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[1]։ Սակայն նրա պատվանդանը պահպանվել է, և պատերազմից հետո այն օգտագործվել է Էռնստ Թելմանի հուշարձանի համար՝ Թելմանի փողոցում[2]։
Հուշարձանի վերակերտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը վերակերտվել է 1992 թվականին։ Այդ գործում կարևոր դեր է խաղացել գերմանացի լրագրող, Արևելյան Պրուսիայում ծնված կոմսուհի Մարիոն Դենգոֆի նախաձեռնությունը[1]։ Ըստ պահպանված մոդելի քանդակագործ Հարալդ Հաակեի[1][2] (գերմ.՝ Harald Haacke) կողմից վերակերտված հուշարձանը բացվել է 1992 թվականի հունիսի 27-ին՝ համալսարանի շենքի առջևի պուրակում, այսինքն՝ մոտ այն վայրին, որտեղ 1884 թվականից կանգնած էր հուշարձանի բնօրինակը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նկար «Die Gartenlaube» ամսագրից, 1858 թվական
-
Հուշարձանը Պարադեպլատցում՝ համալսարանի առջև
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник И. Канту».(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 «Памятник Иммануилу Канту». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коллектив авторов Глава 4. Искусство и культура // Кёнигсберг - Калининград: иллюстрированный энциклопедический справочник / Под общей редакцией А. С. Пржездомского. — Калининград: Янтарный сказ, 2005. — С. 165-166, 179. — 800 с. — ISBN 5-7406-0840-5