Իմ երազանքների պապիկը (ֆիլմ)
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2014 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ստրիժենով |
Պրոդյուսեր | Լեոնիդ Յակուբովիչ և Ալեքսանդր Ստրիժենով |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Յակուբովիչ, Արկադի Ինին և Ալեքսանդր Ստրիժենով |
Դերակատարներ | Նիկոլայ Դոբրինին, Եկատերինա Ստրիժենովա, Լեոնիդ Յակուբովիչ, Աննա Արդովա, Վիկտոր Սուպրուն, Վիտալի Խաև, Ալեքսանդր Դոբրովինսկի և Ալեքսանդր Պրյանիկով |
Օպերատոր | Միխայիլ Ագրանովիչ |
Երաժշտություն | Վլադիմիր Դավիդենկո |
Տևողություն | 101 րոպե |
Իմ երազանքների պապիկը (ռուս.՝ Дедушка моей мечты), գրոտեսկյան ընտանեկան կատակերգություն։ Նկարահանվել է 2014 թվականին Ալեքսանդր Ստրիժենովի կողմից։ Ֆիլմի պրեմիերան եղել է 2015 թվականի հուլիսի 16-ին Ռուսաստանում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Բելկինը միջակ օդաչու է և իսկական փորձառու օդաչուի որդի։ Նա ապրում է իր կնոջ՝ Մաշայի հետ, որն էլ մանկական բժիշկ է։ Նրանք ապրում էին հայրական տանը, որը երկու հարկանի է և գտնվում է Մոսկվայի կենտրոնական մասում։
Բելկինների ընկերական խնջույքից հետո նրանց տանը հայտնվում է մի ծերունի։ Ով է նա և որտեղից է եկել? ծերունին այդ հարցերին չի կարողանում պատասխանել, ինչպես և չի կարողանում նորմալ արտահայտվել։ Իսկ տան տերերը չեն ցանկանում ծերունուն դուրս հանել։
Այնուհետև այնպես է ստացվում, որ երբ ծերունին սովորական ապուր ուտելիս է լինում, Բելկինների կյանքում մի հրաշք է տեղի ունենում. նրանք դառնում են միլլիոնատեր։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Դոբրինին - Միխայիլ Բելկին
- Եկատերինա Վլադիմիրովնա - Մաշա Բելկինա
- Լեոնիդ Յակուբովիչ - պապիկ
- Աննա Արդովա - Տուսյա, Բելկինների հարևանը
- Իվան Կոկորին - տեղամասային ոստիկան
- Վիտալի Խաև -ՖՍԲ-ի մայոր
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժպտա Ռուսաստան!» փառատոն, 2014 - Գլխավոր մրցանակ «Ամենաբարի, ամենաուրախ և ամենաիմաստուն ֆիլմ»[1].
- Փառատոն «Ժպտա Ռուսաստան!», 2014 - Մրցանակ Տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում (Լեոնիդ Յակուբովիչ)[1]։